Թուրքիայի զինված ուժերը սկսել են դիտորդական կետեր կառուցել Սիրիայի Իդլիբ նահանգում՝ ապալարվածության գոտում: Այդ մասին հայտնել է NTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով Թուրքիայի Գլխավոր շտաբը:
Հաղորդվում է, որ այդ կետերն օգտագործվելու են հրադադարի ռեժիմի դիտարկման համար: Սիրիա է ուղարկվել մոտ 200 զինվոր, այդ թվում նաև 120 հատուկջոկատային, ինչպես նաև 8 տանկ ու 50 զրահատրանսպորտ: