Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը քաղաքացիներին հորդորում է անհանդուրժող լինել ցանկացած հնարավոր ռիսկի դեպքում: ԱԺ-ում լրագրողները հետաքրքրվեցին, թե նման էկոլոգիական ռիսկի պատճառ համարո՞ւմ է Մոնումենտում կառուցվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի առանձնատունը:
«Չգիտեմ, որտեղ ով ինչ ունի, բայց ես խոսեցի ռիսկերի նվազեցման ընկալման մասին, և մամուլի գործընկների կողմից պետք է ստեղծվի անհանդուրժող մթնոլորտ` ռիսկի չընկալման վերաբերյալ, դուք ինձ այդտեղ կաջակցեք»,-ասաց նախարարը: