Նոյեմբերի 25-28-ը Թուրքիայում կկայանա «Արդի Ստամբուլ» արվեստի տոնավաճառը, որտեղ առանձին տաղավարով կներկայանա նաև Հայաստանը: «Արդի Ստամբուլ» արվեստի տոնավաճառը նոր երևույթ է Թուրքիայի ժամանակակից արվեստի ոլորտում, որտեղ հանդիպում են նկարիչները, արվեստի քննադատները, պատկերասրահների տնօրենները:
Այս տարի տոնավաճառին մասնակցելու են արվեստի 420 գործիչներ 14 երկրներից, ներկայացվելու են արվեստի շուրջ 2 հազար ստեղծագործություններ:
Ցուցահանդեսին Հայաստանը կներկայացնեն նկարիչներ Տիգրան Կիրակոսյանը, Ֆելիքս Ղազարյանը, Արմեն Գևորգյանը և նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը։