ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը տեղյակ չէ, որ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հավանության է արժանացրել Սեֆիլյանի «Ազգային դիմադրության ճակատ» ստեղծելու առաջարկը:
«Սեյրան Օհանյանին ճանաչում եմ որպես պետության պաշտպանության, անվտանգության ամրապնդման առաջամարտիկներից մեկը: Ես չեմ պատկերացնում որևիցե մի քայլ, որը ուղղված կլինի պետության խարխլման դեմ»,-նշեց նախարարը: