Սեպտեմբերի 30-ին մեկնարկել է մինչև 16 տարեկան բասկետբոլիստների Հայաստանի առաջնությունը, որը կարելի է բացառիկ որակել:
Մասնավորապես, չեմպիոնի կոչման համար պայքարում են 12 թիմեր Հայաստանի մարզերից և Արցախից: Առաջնությունում ներկայացուցիչներ ունեն, Արթիկը, Վանաձորը, Գյումրին, Արարատը, ինչպես նաև Ստեփանակերտը:
Առաջնությունը անց է կացնվելու երկու շրջանով: Խաղերը տեղի են ունենում շաբաթ և կիրակի օրերին:
«Առաջնության հիմնական նպատակը պատանի բասկետբոլիստների համար կայուն խաղային պրակտիկա ապահովելն է: Առաջնության անցկացումը բավական ծախսատար է եւ բասկետբոլի ֆեդերացիան երկար ժամանակ էր փորձում գտնել միջոցներ նման մակարդակի եւ նման աշխարհագրությամբ առաջնություն անցկացնելու համար: Նշեմ, որ եթե միջոցները ներեն, ապա ապագայում կարող ենք ոչ թե 12, այլ 16 թիմերի մասնակցությամբ անցկացնել առաջնությունը: Տեղական բասկետբոլի զարգացման համար սա շատ կարեւոր է: Շուտով մեկնարկելու է նաև մեծահասակների Հայաստանի առաջնությունը, որը եւս անցկացվելու է կանոնավոր կերպով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը:
Երկրորդ տուրից հետո մրցաշարային աղյուսակն այսպիսի տեսք ունի: