Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում տեղի է ունեցել ֆուտզալի ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության հիմնական փուլի 5-րդ խմբի առաջին տուրը: Տեղի «Նացիոնալը» 4:1 հաշվով առավելության է հասել Հայաստանի չեմպիոն «Լեոյի» նկատմամբ:
Այսօր մեր չեմպիոնը երկրորդ հանդիպումը կանցկացնի մրցելով ֆրանսիական «Գարժ Ջիբսոնի» հետ: Վերջինը մեկնարկային տուրում 6:4 հաշվով զիջել է Կոսովոյի «Լիբուրնին»: