Թուրքական Հաթայ նահանգի շրջան են ուղարկվում մեծ թվով ռազմատրանսպորտային միջոցներ և շտպաօգնության մեքենաներ, հայտնում է Anadolu գործակալությունը։
Ավելի վաղ Թուրքիայի գլխավոր շտաբը հայտնել էր սիրիական Իդլիբում դեէսկալացիոն գոտիների ստեղծման շրջանակում հետախուզական գործողության մեկնարկի մասին։
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի խոսքով՝ Անկարան գործում է Աստանայի համաձայնագրերի շրջանակում և համակարգում աշխատանքը Մոսկվայի հետ։
Նշվում է, որ Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումները կտեղակայվեն Իդլիբի դեէսկալացիոն գոտու ներսում, իսկ ռուսական ուժերը՝ գոտու արտաքին պարագծով։