Բարսելոնայի կենտրոնում ընդհարում է տեղի ունեցել Կատալոնիայի անկախության կողմնակիցների ու հակառակորդների միջև։ Մարդիկ սկսել են միմյանց վրա աթոռներ նետել։ Ոստիկանները ձերբակալել են կռվի 20 մասնակցի։ Այս մասին հայտնում է La Vanguardia-ն։
La grieta entre los que defienden el reclamo catalán por la independencia y los que no quieren separarse de España terminó a los sillazos pic.twitter.com/M4Gas6BikP
— TN – Todo Noticias (@todonoticias) October 12, 2017
Տեղեկություններ կան, որ ընդհարմանը մասնակից են եղել ֆուտբոլային խուլիգաններն ու ուլտրաաջ խմբավորումների անդամները։
Վնասվածքներ է ստացել առնվազն 1 ոստիկան։
Կատալոնիայի անկախության հանրաքվեն անցկացվել է հոկտեմբերի 1-ին։ Մասնակիցների ավելի քան 90 տոկոսը կողմ է քվեարկել Իսպանիայից տարածաշրջանի անկախացմանը։
Día de la Raza y la Hispanidad #resacelebrar #12Oct #Zurich pic.twitter.com/yxG06M532V
— Seru (@seru_jordi) October 12, 2017