Friday, 29 03 2024
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին

«Շմայս» իշխանությունը

«Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագիծն արժանացել է նման բուռն քննարկումների հատկապես այն պատճառով, որ հասարակությունը չի հավաստում, թե բռնության հետ ասոցացվող իշխանությունը կարող է անկեղծ մղումներով նման նախաձեռնությամբ հանդես գալ: Օրինակ՝ այս իշխանության ցցուն կերպարներից մեկը՝ Շմայսը, ասել է, որ կնոջը նույնիսկ կարելի է գնդակահարել, եթե նա դավաճանել է:

Բնականաբար, նման հայտարարությունների ֆոնին դժվար է հավատալ իշխանությունների նախաձեռնության անկեղծությանը՝ մանավանդ, երբ մեր հասարակությունը նույնպես դեգրադացված է, և չկա մարդկանց պակաս, ովքեր «ադաթը» վեր են դասում օրենքից կամ ամեն ինչում փնտրում են դավադրության հետքը:

Սակայն վերադառնանք բռնությանը, որն իշխանությունը խրախուսում է բոլոր մակարդակներում: ՀՀԿ-ն, ըստ էության, քաղաքական համարժեք գնահատական չտվեց Արտաշես Գեղամյանի անցյալ շաբաթվա խուլիգանությանը, երբ նա բռունցքներով հարձակվել էր Նիկոլ Փաշինյանի վրա: Նույնիսկ ներքուստ համոզված ենք, որ Գեղամյանի արարքը խրախուսվել է, հակառակ պարագայում երեկ Երևանի ավագանիում ականատես չէինք լինի այն քստմնելի պատկերին, երբ Հանրապետականի տղամարդիկ՝ Կամո Արեյանի գլխավորությամբ, խիստ «ինտելեկտուալ» արշավ էին սկսել «Երկիր ծիրանի» կուսակցության կին ավագանիների դեմ:

Սրանից հետո ինչպե՞ս հավատաս, որ Հայաստանի իշխանությունները ցանկանում են կանխարգելել բռնությունն ընտանիքում: Բռնությունը բնորոշ է ինտելեկտուալ և ռացիոնալ հիմքեր չունեցող իշխանությանը: Օրինակ՝ նույն Գեղամյանը երբեք չէր հիշի իր բռունցքների մասին, եթե ունենար ռացիոնալ փաստարկներ և, ասենք, կարողանար ապացուցել, որ ԵՏՄ-ն Հայաստանի արդյունավետ ընտրությունն է: Կամ՝ երբ Կամո Արեյանն ու Լևոն Իգիթյանը անվանարկում են կին ավագանիներին, դրանով ընդամենը հիմնավորում են նրանց այն փաստարկը, որ Սերժ Սարգսյանի ձեռքերն «արյունոտ» են, կամ Տարոն Մարգարյանը թաթախված է կոռուպցիայի մեջ:

Եթե Սերժ Սարգսյանը չի սանձում տարբեր մակարդակներում իր համար կրիմինալ մեթոդներով կուրծք ծեծող հանրապետականներին, ապա հենց Բաղրամյան 26-ում է գտնվում բռնության խրախուսման օջախը:

Իշխանության հավաքական կերպարը հենց Շմայսն է և իր հայավարի հարցազրույցներում ավելի շատ է արտահայտում պաշտոնական տեսակետ, քան եվրոպական շարժուձև ունեցող Դավիթ Հարությունյանը:

Բռնության մշակույթն արմատավորված է նաև հանրային գիտակցության մեջ և հարաբերություններում: Մարդիկ ապրում են «վերևից» պարտադրված «մշակույթով» և բռնությունը համարում են հարցեր լուծելու միջոց՝ գործնական հարաբերություններում և ընտանիքում: Հայաստանում օրինապաշտությունը և իրավունքին դիմելը համարվում են «գործ տալ», ինչը հարիր չէ ոչ քրեաօլիգարխիայի «պանյատիաներին» և ոչ էլ մեր հասարակության «ադաթային» արժեհամակարգին:

Նման մենթալ մտածողությամբ Հայաստանը ժողովրդավարական երկիր չի դառնա, եթե նույնիսկ տասը իշխանափոխություն լինի, կամ երկիրը ֆորմալ առումով անցում կատարի ամենակատարյալ մոդելին: Ընտանիքներում էլ կշարունակվի բռնությունը, եթե նույնիսկ ընդունվի «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքը, որովհետև կնոջը ծեծելու համար անպայման կգտնվեն «եվրոպական սողանցքներ»: Բռնությունը խրախուսող մարդիկ կամ համակարգերը, որպես կանոն, ասիական «շուստրիություն» են ունենում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում