Wednesday, 10 04 2024
19-ամյա զինծառայողը տեղափոխվել է հիվանդանոց
Մայր Աթոռից արձագանքել են Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հայտարարություններին
ՆԳՆ ներկայացուցիչները մասնակցել են «ԵՄ հետ վիզայի ազատականացման վրացական փորձի» աշխատաժողովին
Գերմանիայում ՀՀ դեսպանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
Ընդդիմադիրներն Արմեն Աշոտյանին ազատ արձակելու երաշխավորագիր են ներկայացրել
Թթվի մեջ թմրամիջոց են պահել
Չեն դիմակայել Ադրբեջանի հարձակմանը, խախտել են մարտական հերթապահություն կրելու կանոնները
Երևանը սահմանազատումը սկսում է Տավուշից, բայց՝ պայմանով
17-ամյա վանաձորցին գազային ատրճանակով ահաբեկել է բանկոմատից գումար հանած իր տարեկցին
Հայաստանը պետք է ստիպի ՌԴ իշխանությանը իր չափերը ճանաչել մեր երկրում
Ահաբեկչությունների գործով դաշնակցականների կալանքը կերկարաձգվի
Հայաստան առանց անցյալի՞. Փաշինյանի «ալիբին»
Էրդողանն ու Ռաիսին տարածաշրջանային հարցեր են քննարկել
23:15
ԱՄՆ-ը նախատեսում է միջին հեռահարության հրթիռներ տեղակայել Ասիայում
23:00
Կանադայի գործարար առաքելության հետ քննարկվել են կրթության ու գիտության ոլորտում համագործակցության հեռանկարները
22:45
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի փլուզումը աշխարհի համար աղետ կլինի
Վախեր ներշնչելու «նուրբ արվեստը»
Պահը կորսվում է. Խաղաղությունը շանս է թշնամանքը վերածելու մրցակցության
Կրակոցներ՝ Երևանում․ հարցաքննվել են տասնյակից ավելի անձինք
Երևան-Արմավիր ճանապարհին հափշտակել են 36 կգ ոսկյա զարդեր, 6մլն․ դոլար և 293մլն․ ռուբլի
«Գազպրոմը» իրեն ՀՀ-ից վեր է դասում․ սերտիֆիկացված ապրանքների պահանջ է դրվում
«Արա ռուսուլ կանոնս». Ո՛Չ ռուսական օրենքին. բողոքի ակցիա Թբիլիսիում
Վայոց ձորի մարզում հայտնաբերվել է սև անգղի բույն
21:20
Ղրիմում կործանվել է ռուսական Մի-24 ուղղաթիռ
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը անցկացրել է իր 2000-րդ պարեկությունը սահմանային շրջաններում
Ադրբեջանը շարունակում է հրդեհ փնտրել հայ-ադրբեջանական սահմանին
Զինված անձիք կանգնեցրել են մեքենան, առևանգել 36 կիլոգրամ ոսկյա ձուլակտորներ, մոտ 1.2 միլիարդ դրամ գումար
ՀՀ կառավարության հերթական նիստը տեղի կունենա ուրբաթ, ապրիլի 12-ին
20:30
Հունգարիան ևս կես տարով երկարաձգել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակով պայմանավորված արտակարգ դրության ռեժիմը
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը թույլատրելի է համարում ՌԴ ռազմական օբյեկտներին ուկրաինացիների հարվածները

Թրամփը հայտարարելու է, որ Իրանը չի կատարում միջուկային հարցերով կնքված պայմանագրի պայմանները. VOA

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը շուտով հայտարարելու է, որ Իրանը չի ենթարվկում միջուկային հարցերով կնքված միջազգային համաձայնագրի պահանջներին։ Դրանից հետո Կոնգրեսին կտրվի 6Օ օր ժամանակ՝ Թեհրանի հետ հաջորդ քայլերը որոշելու համար: Այս մասին գրում է «Ամերիկայի ձայն»-ը:

Երկար ժամանակ էր խոսք գնում այն մասին, որ ԱՄՆ-ի նախագահը կարող է չհաստատել Իրանի հետ 2Օ15 թվականին կնքված միջուկային հարցերով համաձայնագիրը։ Նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մաքմասթերը հինգշաբթի օրը հաստատեց դա Կոնգրեսի առջև, երբ հայտարարեց, որ Թրամփը կայացրել է վերջնական որոշում, որոշում այն մասին, որ ԱՄՆ-ը չի հաստատում գործարքը։

Թրամփը պաշտոնապես այս մասին կհայտարարի ուրբաթ օրը։ Դրանից հետո Կոնգրեսին կտրվի 6Օ օր ժամանակ որոշելու համար, թե արդյոք Ամերիկան վերսկսում է պատժամիջիցներն ընդդեմ Թեհրանի, թե ոչ։ Հիշեցնենք, որ պատժամիջոցները դադարեցվել էին գործարքը ստորագրվելուց հետո։

Նախագահի կուսակից կոնգրեսականներից շատերն են ասում, այդ թվում՝ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը, թե ավելի լավ կլիներ, որ գործարքը մերժելուց հետո հենց Սպիտակ տունը մատնանշեր հետագա քայլերը։

«Նախագահը պիտի փաստեր բերի, պիտի բացատրի, թե ինչ է նշանակում իր որոշումը ու ինչ չի նշանակում։ Ի վերջո, թող ինքն էլ ցույց տա դրանից սպառնացող վտանգներից խույս տալու ճանապարհը», ասումէ կոնգրեսական Ռոյսը։

Իրանի հետ կնքված միջազգային գործարքից դուրս գալու հանգամանքը կարող է լուրջ հարված հասցնել ԱՄՆ-ի հեղինակությանը։ Նույն հանձնաժողովի Դեմոկրատական կուսակցությունից ավագ կոնգրեսական Էլիոթ Էնգելը շեշտում է, որ Միացյալ Նահանգները պիտի հավատարիմ մնա իր խոսքերին. «Եթե մենք դուրս գանք գործարքից, Իրանը կստանա միջուկային իր ծրագիրը վերսկսելու լիակատար ազատություն»։

Նախկին նախագահ Օբամայի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սուլիվանի համոզմամբ, գործարքից ԱՄՆ-ի դուրս գալու քայլը կարող է միջազգային ասպարեզում դառնալ ճնգնաժամի պատճառ։ Նրա խոսքերով, դրանից հետո ծիծաղելի կլինի մտածել հյուսիսկորեացիների հետ միջուկային ճգնաժամը լուծելու մասին։

Թրամփի վարչակազմը հունվար ամսից ի վեր երկու անգամ արդեն իսկ հաստատել է, որ Իրանը հավատարիմ է մնում համաձայնագրին, սակայն այս անգամ նախագահը ուզում է քար նետել այն գործարքի վրա, որը նրան հենց սկզբից դուր չի եկել։
Ամերիկյան համալսարանից Ջոշ Ռովների խոսքերով, հստակ չէ, թե արդյոք Կոնգրեսն ուզում է նոր բանակցություններ սկսել Իրանի հետ, թե ոչ։ Սակայն պարզ է, ասում է նա, որ նոր բանակցությունների Իրանը չի գնալու։

«Ես խնդիրը լուծելու համար անելու եմ այն, ինչը ճիշտ է ԱՄՆ-ի համար և ինչը ճիշտ է ամբողջ աշխարհի համար», հայտարարում է Դոնալդ Թրամփը, իսկ փորձագետներն ավելացնում, «եթե նույնիսկ խնդրի լուծման այս տարբերակը կարող է լինել ցավոտ ե՛ւ ԱՄՆ-ի ե՛ւ աշխարհի համար»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում