Քարդաշյանների ընտանիքը վերջերս ավելի ու ավելի հաճախ է քննարկվում համացանցում, ամենից շատ օգտատերերին հետաքրքրում է քույրերի հղիությունը։ Սկզբում տեղեկություններ հայտնվեցին Քայլի Ջենների հեղիության մասին, իսկ այնուհետև իր հղիությունը հաստատեց Քլոեն, հիմա էլ Քորթնիի հերթն է։ Շուտով կծնվի նաև Քիմ Քարդաշյանի երեխան, որին կրում է փոխնակ մայրը։
Քորթնին դեռևս չի հաստատել իր հղիության մասին տեղեկությունը, սակայն ներքին աղբյուրները հայտնում են, որ աստղը պատրաստվում է մայր դառնալ 4-րդ անգամ։ Ենթադրաբար, երեխայի հայրը բռնցքամարտիկ Յունես Բենժամինն է։