Դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 20:35-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի 25 տանը հրդեհ է բռնկվել:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն՝ հաշված րոպեների ընթացքում, դեպքի վայր են ժամանել Վանաձորի թիվ 36 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր քաղաքացիների օգնությամբ սկսել են պայքարել երկհարկանի տան 2-րդ հարկում առաջացած հրդեհի տարածման դեմ:
Օպերատիվորեն ժամանել են նաև Վանաձորի հիվանդանոցի հերթապահ խումբն, ինչպես նաև Վանաձորի քաղաքապետարանի համապատասխան բաժնի աշխատակիցները, որոնց դեպքի վայր է ուղարկել Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը: Ժամանել են նաև Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ, Ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները՝ մարզի քննչական վարչության պետ, Արդարադատության գնդապետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ:
Տեղում են նաև Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ: ՃՈ աշխատակիցները տարածքը սահամանազատում են ավտոմեքենաներից, որպեսզի հրշեջները ազատ տեղաշարժվեն: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ հրդեհի հետևանքով տանը, ըստ նախնական տեղեկությունների, միայնակ մնացող 3-ամյա Էմիլ Խաչատրյանը մահացել է:
Մանրամասները՝ shamshyan.com-ում