Մոլդովայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության խմբակցությունը խորհրդարանում առաջարկել է երկրի սահմանադրական ուղղում, որը նախատեսում է պետական լեզվի անվանման փոփոխություն «մոլդովերենից» «ռումիներեն», լրագրողներին հայտնել է խմբակցության նախագահ Թուդոր Դելիուն, փոխանցում է RIA Novosti-ն։
«Մենք ցանկանում ենք վերականգնել պատմական ճշմարտությունը։ Մեզ ուրախացնում է այն փաստը, որ այսօր մեզ հաջողվել է հավաքել անհրաժեշտ թվով՝ 34 ստորագրություն՝ նախագիծը Սահմանադրական դատարան ներկայացնելու համար»,-ասել է Դելիուն։
Որպեսզի խորհրդարանն անցնի սահմանադրության փոփոխման նախաձեռնության քննարկման, անհրաժետ է ստանալ ՍԴ-ի դրական եզրակացությունը, որը կընդունվի 6 դատավորներից առնվազն 4-ի կողմից։ Որպեսզի ուղղումն ուժի մեջ մտնի, պետք է, որպեսզի դրա օգտին քվեարկի 101 տեղ ունեցող խորհրդարանի 67 պատգմավոր։