Tuesday, 16 04 2024
Նեթանյահուն բանակին հանձնարարել է հարձակման թիրախներ առաջարկել Իրանում
Անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ` առանց հանրային համերաշխության․ ՄԻՊ
«Պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը»․ Գերմանիայում ՀՀ դեսպան
Տեղումներ չեն սպասվում
«Ռուսական օրենքի» դեմ հուժկու ցույց Թբիլիսիում․ վրացիները չեն ընկրկում
Հերթական սրբապղծությունը. «Հրապարակ»
Մեզ համար հիմք է Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին. «Ժողովուրդ»
Պատգամավորի հետ կատարվածը առնվազն խուլիգանություն է, նաև՝ քաղհայցի առիթ
Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 օրվա ընթացքում 2 մլն-ից ավելի դիտում է ունեցել. «Հրապարակ»
ՔՊ-ում վախ են «բռնում». «Հրապարակ»
Իսրայելը արկածախնդիր քայլերի է գնում, Իրանը ցույց է տալիս, որ նա իրեն հավասար դերակատար չէ
Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»
Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով. «Ժողովուրդ»
Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ. «Ժողովուրդ»
Սուր պայքար Հայաստանի հարեւանությամբ. լարվածության գագաթնակետը
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելու
00:45
Սլովենիայի ԱԳ նախարարությունը հանրապետության քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Իսրայել մեկնելուց
00:30
Իրաքի վարչապետն ու Բլինկենը քննարկել են հարաբերությունների երկարաժամկետ զարգացման հիմքերի ստեղծման հարցեր
Աննա Հակոբյանի բարեգործական ընթրիքը. 42 սկսնակ կին գործարար կստանա մեկական միլիոն դրամ
Մենք պիտի դադարենք Հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այն. Նիկոլ Փաշինյան
ՌԴ Կուրգանի մարզի ղեկավարը հայտնել է մարզկենտրոնին մոտեցող մեծածավալ ջրի ալիքի մասին
00:00
ԱՄՆ-ն ցանկանում է Գազայի հատվածում հրադադարի համաձայնության հասնել
Տղամարդը կախվել է հայտնի առևտրի կենտրոններից մեկի սեփականատիրոջ տանը
Բանակը զինվում է նաև տեղական զենքով․ մի քանի նոր զինատեսակներ են փորձարկվել
Գարեջրի և ծխախոտի դիմաց չվճարելու համար ատրճանակը պահել է գանձապահի ուղղությամբ
Բաքվին՝ գովեստներ, Երևանին՝ ժպիտներ․ Տոկաևի այցի չհայտարարված նպատակը
Կարմիր հրապարակի ֆաշիստական պարադում Հայաստանի վարչապետն անելիք չունի
Պատասխան հարված առայժմ չի լինի․ ինչը հետ պահեց Իսրայելին

Հեղափոխությամբ հարցը չի լուծվի. «երկիրը երկիր չի» մոտեցումը պետք է փոխվի

«Առաջին լրատվական»-ը բանակցային գործի մասնագետ, CM&Partners ընկերության ավագ խորհրդատու, բոստոնաբնակ Արթուր Մարտիրոսյանի հետ զրուցել է աշխարհում տեղի ունեցող զարգացումների, Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերների և զարգացումների շուրջ:

-Պարոն Մարտիրոսյան, խոսենք համաշխարհային քաղաքակրթական խնդիրների մասին: Ընդունված է ասել, որ «հետճշմարտություն»- (post-truth) ժամանակաշրջան է սկսել: Ի՞նչ վտանգներ եք տեսնում:

-Իրոք որ իրավիճակը խառն է, որն անգլերեն լավ բնորոշում ունի՝ turbulent, որովհետև «սառը պատերազմից» հետո, հատկապես վերջին 15 տարիներին պարզվեց, որ այն համակարգը, որ գործում էր, այլևս չի գործում։ Շատ մեծ խնդիրներ կան, թե ինչպես է միջազգային օրենքը մեկնաբանվում, կիրառվում, թե ինչպես են որոշումներն ընդունվում, ինչպես է ուժը կիրառվում և այլն։ Պարզ է, որ մենք լինելով այս տարածաշրջանում, շատ մոտ ենք թեժ կետերին։ Մենք պետք է լավ հասկանանք, թե ինչ է տեղի ունենում, ինչ խաղեր են ընթանում և ինչպես կարող ենք դա ծառայեցնել մեր շահերին, ոչ մի հնարավորություն բաց չթողնենք։ Այսինքն՝ ոչ թե ամեն հնարավորությունից մեզ համար լրացուցիչ դժվարություններ ստեղծենք, այլ ամեն հնարավորությունից օգուտներ քաղենք։

-Այդ առումով, Հայաստանի առջև դրված խնդիրները որքանո՞վ են համահունչ գլոբալ խնդիրներին։

-Եթե մենք նայենք նույնիսկ վերջին 2 շաբաթվա ընթացքում տեղի ունեցած իրադարձություններին, կտեսնենք, որ միջազգային հանրության ուշադրությունը սևեռված էր երկու կետի՝ Կատալոնիա և Քրդստան։ Թվում է, որ այդ երկու վայրերում տեղի ունեցող իրադարձությունները պետք է հետաքրքրեն մեզ, թե ինչպես կավարտվեն այդտեղ զարգացումները։ Այստեղ պետք է ասեմ, որ մենք պետք է շատ զգույշ լինենք։ Շատերին թվում է, թե եթե ճանաչվեն Կատալոնիայի ու Քրդստանի կամ նրանցից մեկի անկախությունը, դա ինչ-որ ձևով նպաստելու է մեր շահերին։ Մի կողմից դա այդպես է, մյուս կողմից՝ ոչ։ Շատ ավելի բարդ է իրավիճակը, որովհետև Կոսովոյից հետո, հատկապես 2010 թվականին, երբ միջազգային դատարանն իր կարծիքը հայտնեց, պարզ էր, որ իրենք ուզում էին ամեն ինչ անեին, որ դա նախադեպ չլիներ, մյուս կողմից պետք է ինչ-որ ձևով ճանաչվեր, որ այդ իրավունքը կա։ Այստեղ պետք է հասկանալ, որ միջազգային իրավունքը հստակ չի գործում։ Կոսովոյից հետո եթե կա ինչ-որ նախադեպ, դա նշանակում է, որ շարժվելու ենք դեպք առ դեպք։ Այստեղ մեզ համար կարևոր է հասկանալ, որ ոչ թե Կատալոնիան, Կոսովոն ու Քրդստանը կարող են մեզ համար նախադեպ լինել, այլ մենք ինքներս մեզ համար նախադեպ ենք ստեղծել։ Երկրորդ, եթե խոսում ենք նախադեպերից, ապա նույն Կոսովոյի դեպքում էլ, եթե խորը նայենք, ապա միակ դեպքն է, որ ճանաչումը կայանում և լեգիտիմ է համարվում, որտեղ մեծ ծավալով մարդու իրավունքների խախտում կա, անգամ ցեղասպանության, ազգային ինքնության սպառնալիք կա։ Նույնը վերաբերում է Հարավային Սուդանին։ Մենք հենց այդ դեպքերից ենք, մենք Կատալոնիայի, նույնիսկ Քրդստանի դեպքը չենք։ Եթե մենք նայենք Կատալոնիային և Քրդստանին, նրանք դեռ չեն հասել անկախության և ձգտում են ճանաչում ձեռք բերել, նոր լրիվ անկախ դառնան։ Մենք արդեն ունենք այդ անկախությունը։ Այսօր Արցախն ավելի անկախ է, քան լայն ինքնավարություն ունեցող Քրդստանը։ Այո, Քրդստանն ունի բանակ, բայց Արցախը բանակից բացի, ունի անկախ պետությանը բնորոշ բոլոր ատրիբուտները։ Եթե ճանաչումը կարևոր է, ապա մենք շեշտը պետք է դնենք նրա վրա, որ Արցախում տեղի են ունեցել մարդու իրավունքների զանգվածային խախտումներ Ադրբեջանի կողմից և նաև եղեռնի միտում։ Որովհետև, սա կարծես, միակ փաստարկն է, որի դեպքում կա կոնսենսուս, որ ճանաչումը պետք է տեղի ունենա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում