Իտալական դատարանը գործատուին պարտավորեցրել է իր աշխատակցուհուն վճարել հիվանդ շան հիվանդանոցային ծախսերի համար: Այդ մասին հայտնում է The Telegraph-ը:
Հռոմում բնակվող ակադեմիկոս կինը դիմել է իր գործատուին՝ խնդրելով իրեն հատկացնել երկշաբաթյա արձակուրդ, քանի որ իր շունը ծանր հիվանդացել է: Սակայն կնոջը մերժել են:
Դրանից հետո իտալուհին դիմել է դատարան: Արդյունքում դատարանը գործատուին պարտավորեցրել է իր աշխատակցուհուն տրամադրել ամբողջովին վճարովի արձակուրդ՝ շանը խնամելու համար:
Փաստաբանների կարծիքով՝ դատական գործընթացում իտալուհու տարած հաղթանակում քիչ դեր չի խաղացել Իտալիայում գործող կենդանիների իրավունքների պաշտպանության մասին օրենքը, որի համաձայն՝ իրենց հիվանդ կենդանիներին լքած անձանց սպառնում է մինչև մեկ տարվա ազատազրկում կամ մինչև 10.000 եվրո տուգանք: