Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Սարգսյանը բավական բարձր գին սահմանեց Մեդվեդևի այցի համար

ԵՏՄ գագաթնաժողովում Սերժ Սարգսյանի ելույթը ուշագրավ էր բովանդակային շեշտադրումների առումով՝ նկատի ունենալով դրանում թե՛ Հայաստանի համար կարևոր մի քանի հարցերի ընդգծված մատնանշումը՝ որպես կազմակերպության խնդիր, թե՛ աննախադեպ կոնկրետությունը:

Այդ հանգամանքը հետաքրքիր է առաջիկա օրերին Երևանում սպասվող ԵՏՄ վարչապետների հավաքի ֆոնին, որին մասնակցելու է նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Բանն այստեղ ակնկալիքը չէ, որ առաջին դեմքերի մակարդակով բարձրացված տնտեսաքաղաքական հարցադրումները արագությամբ կստանան լուծում վարչապետների հավաքին: Այդ տեսանկյունից անշուշտ ակնառու է, որ Սարգսյանը փորձեց, այսպես ասած, վարչապետների տնային հավաքի օրակարգ թելադրել: Բուն խնդիրը կամ ուշադրության արժանի հանգամանքը թերևս այն է, որ Սարգսյանն այդ օրակարգով միջամտում կամ, համենայնդեպս, միջամտության փորձ է անում Մեդվեդևի այցի քաղաքական կամ ներքաղաքական ենթատեքստին, որը ոչ միայն պակաս կարևոր չի դիտվում տնտեսական բուն միջոցառման ֆոնին, այլև գուցե ամենից շատն է հետաքրքրում հայաստանյան համակարգին:

Հարցն այն է, որ Մեդվեդևի այցը դիտարկվում է Հայաստանում 2018-ի խնդրի կոնտեքստում, և կա սպասում, որ այցը լինելու է աջակցություն վարչապետ Կարապետյանի համար՝ հատկապես նկատի ունենալով այն, որ հենց Մեդվեդևի հետ հանդիպումով ընթացիկ տարվա հունվարին իր վարչապետական հավակնությունը 2018-ի մասով լրջացրեց Կարապետյանը:

Այդ տեսանկյունից Մեդվեդևի այցը նշանային կարող է դիտվել նաև Հովիկ Աբրահամյանի վարչապետության կոնտեքստում, որը ևս փնտրում էր Մեդվեդևի աջակցությունը, այդ թվում՝ այցի տեսքով, բայց երբ պետք էր՝ Մեդվեդևը չեկավ, իսկ երբ եկավ ` ապրիլի պատերազմից հետո, փաստորեն եկավ Աբրահամյանի հեռացման մեկնարկը տալու համար: Հենց դրա համար նա գնաց վա-բանկ այդ հանդիպմանն ու բացեց 200 միլիոնի զենքի ուշացման թեման:

Այդպիսով, ներկայումս Սերժ Սարգսյանը ԵՏՄ գագաթնաժողովի ելույթն օգտագործում է Մեդվեդևի այցին ընդառաջ նշաձողը բարձրացնելու և թերևս դրա միջոցով այդ այցի քաղաքական ենթատեքստը կամ թեկուզ հնարավոր ենթատեքստը կառավարելու համար: Սարգսյանը գործնականում սահմանում է այդ մասով իր քաղաքական պլանների շուրջ բանակցային ձևաչափերից մեկում հարցի գինը, որը այդ ձևաչափի համար բավական բարձր է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում