Saturday, 20 04 2024
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան

Շիրակի պետհամալսարանում ստուգումներն ավարտվել են․ ռեկտորը ասուլիս կտա

Հոկտեմբերի 2-ից Շիրակի պետական համալսարանում աշխատող ԿԳ նախարարության ստուգող հանձնաժողովի անդամները ավարտել են ուսումնասիրությունները, այս օրերին ամփոփվում են արդյունքները, և հավանաբար առաջիկա օրերին կհրապարակվի եզրակացությունը։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց բուհի ռեկտոր Սահակ Մինասյանը՝ հավելելով, որ եզրակացության հրապարակումից հետո ինքը հանդես կգա ասուլիսով։ Ռեկտորը հրաժարվեց ասել, թե մասնավորապես ինչ են պարզել ստուգող հանձնաժողովի անդամները՝ հորդորելով սպասել։

Մինչ Սահակ Մինասյանը հորդորում է սպասել ուսումնասիրությունների արդյունքներին, գյումրեցի քաղաքագետ, Շիրակի պետհամալսարանի դասախոս Գագիկ Համբարյանը հրապարակում է Մինասյանի կոռուպցիոն մեխանիզմների, գործունեության մանրամասները։ Համբարյանը, մասնավորապես, կասկածի տակ է դրել այս տարվա բակալավրիատի և մագիստրատուրայի ընդունելությունները, տարբեր մասնագիտությունների համար առանձնացված անվճար տեղերը։

«Դրանք վերլուծելիս կարելի է 100%-ով փաստել, որ ռեկտոր Մինասյանին հաջողվել է բուհում ներդնել յուրօրինակ կոռուպցիոն մի համակարգ… Այս տարի բակալավրիատի 71 անվճար տեղերից 30-ը հատկացվել է այն մասնագիտություններին, որոնց քննությունները անցկացվում են բուն համալսարանում (գրավոր, բանավոր և մասնագիտական քննությունների մասին է խոսքը)… Զավեշտն այն է, որ Տարրական մանկավարժություն և մեթոդիկա,Երաժշտական կրթություն, Հոգեբանություն, Իրավագիտություն,Դեղագործական քիմիա, Լրագրություն մասնագիտություններին ոչ մի պետպատվերի տեղեր չեն հատկացվել… մեկական պետպատվերի տեղեր տրամադրվել է Ֆիզիկա, Աշխարհագրություն և Քարտեզագրություն ու կադաստրային գործ մասնագիտություններին… երկու-երեք պետպատվերների տեղեր էլ հատկացվել են շատ այլ բաժինների, որոնք նախկինում ավելի շատ պետպատվերի տեղեր են ունեցել…

Սակայն զարմանալիորեն պարոն Մինասյանն առատաձեռն է գտնվել ներբուհական քննությունների միջոցով ընդունվող բաժիններին՝ Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ՝ 7 տեղ,Նախնական զինվորական պատրաստություն՝ 7 տեղ,Դիզայն՝ 4 տեղ, Համակարգչային գրաֆիկա՝ 4 տեղ,Դեկորատիվ կիրառական արվեստ՝ 4 տեղ… Պարոն Մինասյանի առատաձեռնությունն այս բաժինների նկատմամբ բացատրվում է նրանով, որ հենց նա է կազմակերպում այս մասնագիտությունների ընդունելության քննությունները… Ընդունելության արդյունքում պարզվեց, որ Դիզայն և Կիրառական արվեստ բաժնում ընդունված 16 ուսանողներից 12-ը սովորում են պետպատվերով… Հետաքրքիր է՝ որևէ մեկն ուսումնասիրե՞լ է շուկայի պահանջարկը, թե արդյոք Շիրակի մարզին այդքան դիզայներներ և նկարիչներ անհրաժե՞շտ են… Այնպիսի տպավորություն է, որ ռեկտոր Մինասյանը Շիրակի պետհամալսարանը «Կոկո Շանելների» և «Սալվադոր Դալիների» դարբնոց է դարձնելու…

Կոռուպցիայի և հովանավորչության «հոտ» է գալիս այս տարվա մագիստրատուրայի ընդունելության արդյունքներն ուսումնասիրելուց ևս… Միայն մեկ օրինակ. ՆԶՊ-ին հատկացվել է 8 պետպատվերի տեղ, իսկ Իրավագիտությանը՝ 0, այն դեպքում, երբ այդ բաժինն ընդունվածների թիվը երկու տասնյակից ավելի է… Հարց է առաջանում՝ ինչո՞ւ… Պարոն Մինասյանը բնավ էլ «մարշալ Բաղրամյաններ» և «ծովակալ Իսակովներ» պատրաստելու նպատակ չունի… Պատասխանը շատ պարզ է… ՆԶՊ-ին հատկացված 8 տեղերից 2-ը տարկետման իրավունքով են… Ընդունվողներից մեկը՝ տղա, ամենացածր միավորով պետպատվեր անցածներից է… Այսինքն՝ այդ 8 տեղը հատուկ է տրամադրվել, որպեսզի հենց այդ տղային ընդունեն մագիստրատուրա տարկետման իրավունքով…»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Համբարյանը։

Սահակ Մինասյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ չի ցանկանում մեկնաբանել այդ հերյուրանքները։ «Համբարյանը առաջին օրվանից էլ նույն բանն է ասում, դրանք հերյուրանքներ են, որոնք ես չեմ ցանկանում մեկնաբանել։ Ես մի քանի օրից ասուլիս կտամ, ու կհասկանաք՝ որն է ճշմարտությունը»,- ասաց Մինասյանը։

Գագիկ Համբարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ուսումնասիրության արդյունքներից ոչ մի տեղեկություն չունեն, դա գաղտնի է պահվում, բայց որ ապօրինություններ եղել են, և ռեկտորը դա ընդունել է՝ փաստ է։ «Հոկտեմբերի 2-ին, երբ բուհում արդեն աշխատում էին ԿԳ նախարարության ստուգող հանձնաժողովի անդամները, ռեկտոր Մինասյանը հրավիրեց գիտխորհուրդ և ընդունեց նոր ուսումնական պլանները, որի արդյունքում վերացվեց, այսպես կոչված, ինտեգրված ուսուցումը, և կատարվեց նոր դասաբաշխում:

Հետաքրքիր է՝ եթե ռեկտոր Մինասյանը ոչ մի հանցանք չէր գործել, ինչո՞ւ ուսումնական տարվա սկսվելուց մեկ ամիս հետո փոխվեցին ուսումնական պլանները, որը բոլոր նորմալ բուհերում ընդունվում է ոչ թե հոկտեմբերի 2-ին, այլ մայիս-հունիս ամիսներին՝ մինչ ուսումնական տարվա սկիզբը, այսինքն՝ Շիրակի պետհամալսարանի ռեկտորը գիտխորհուրդ հրավիրելով և վերը նշված որոշումներն ընդունելով՝ ակամայից ընդունեց, որ իրոք ապօրինություններ և անօրինականություններ է գործել»,- ասաց Համբարյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում