Friday, 29 03 2024
ԱԹՍ-ն հարվածել է Բելգորոդի բազմաբնակարան շենքերից մեկին․ կա զոհ
19:10
Տեղի է ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան

Թուրք-ռուսական հարաբերությունները կարող են ավելի լուրջ բնույթ ստանալ, բայց դրանց ազդեցությունը մարգինալ է. Բրայզա

Թուրքիայի և Միացյալ Նահանգների հարաբերությունների վատթարացման պատճառները շատ խորն են, բայց լարվածության պատճառը ոչ թե «քաղաքակրթությունների բախումն» է, այլ անվտանգության նկատառումներով երկու երկրների կառավարությունների կայացրած կոնկրետ որոշումները:

Պատասխանելով «Առաջին լրատվական»-ի հարցերին՝ ամերիկյան Atlantic Council (Ատլանտյան խորհուրդ) վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նախկին համանախագահ Մեթյու Բրայզան քննադատել է ամերիկյան կառավարության որոշումը՝ դադարեցնելու «ոչ միգրացիոն» վիզաների տրամադրումը Թուրքիայի քաղաքացիներին: Բրայզան կարծում է, որ դա սխալ քայլ է, քանի որ դրանից տուժում են մարդիկ, ովքեր կապ չունեն թուրք-ամերիկյան հարաբերությունների սրման հետ: Ամեն դեպքում նախկին բարձրաստիճան դիվանագետը համոզված է, որ երկու երկրները պետք է հարթեն տարաձայնությունները դիվանագիտական երկխոսության միջոցով: Մեր զրուցակիցը համաձայն է այն տեսակետի հետ, որ թուրք-ռուսական համագործակցությունն ինչ-որ իմաստով տակտիկական քայլ է Էրդողանի համար՝ Արևմուտքի նկատմամբ ճնշում բանեցնելու նպատակով, բայց չի կարծում, թե Արևմուտքի հետ հարաբերությունների վատթարացումը կհանգեցնի ՆԱՏՕ-ի կազմից Թուրքիայի դուրս գալուն:

Atlantic Council-ի գիտաշխատողը խոսել է նաև հայ-թուրքական հարաբերությունների մասին՝ ասելով, որ իր տպավորությամբ՝ հայ-թուրքական արձանագրություններն այս պահին ընդգրկված չեն Թուրքիայի կառավարության օրակարգում:

«Թուրքիայի ազգային անվտանգության ստրատեգները շատ լավ են հասկանում, թե ինչ նշանակություն ունի Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին Թուրքիայի անվտանգության համար և ընդհակառակը: Ավելին, որևէ այլ պետություն այդքան չի պատերազմել Ռուսաստանի դեմ, որքան Թուրքիան»,- նշել է Մեթյու Բրայզան:

– Պարոն Բրայզա, ինչո՞վ եք բացատրում ներկայիս լարվածությունը Միացյալ Նահանգների և Թուրքիայի միջև: Սա զուտ տեխնիկական բնույթի ժամանակավոր խնդի՞ր է երկու դաշնակից պետությունների միջև, թե՞ այն ունի ավելի խորքային պատճառներ, այլ խոսքերով՝ խնդիրը տեղավորվում է Թուրքիայի և Արևմուտքի միջև խորացող ճգնաժամի, հատկապես Թուրքիայում սահմանադրական փոփոխություններից հետո ավելի ակնհայտ դարձած հակասությունների համատեքստում՝ քաղաքական համակարգերի, արժեքային կամ քաղաքակրթական տարբերությունների առումով: Ի՞նչ ազդեցություն ունեն հարաբերությունների վատթարացման վրա երկու երկրների տարաձայնությունները մերձավորարևելյան քաղաքականության առնչությամբ:

– Միացյալ Նահանգների և Թուրքիայի հարաբերությունները բավական երկար ժամանակ է, ինչ անկում են ապրում: Հարաբերությունների վատթարացման ելակետ կարելի է համարել 2003 թ. մարտի մեկը, երբ Թուրքիայի խորհրդարանը մերժեց Միացյալ Նահանգների հարցումը՝ զորք մտցնել Իրաք Թուրքիայի տարածքից: Որպես Սպիտակ տան աշխատակից, լինելով այս իրադարձությունների կիզակետում, կարող եմ ամենայն պատասխանատվությամբ հայտարարել, որ Անկարայի այդ որոշումը խորը հիասթափություն պատճառեց, բայց գնահատվեց Վաշինգտոնի կողմից որպես Թուրքիայի ցանկություն՝ խուսափելու Մերձավոր Արևելքի անկայունության «Պանդորայի արկղը» բացելուց, ոչ թե մի քայլ, որն արվել է արժեքային կամ քաղաքակրթական ինչ-որ տարբերությունների պատճառով:

Թեև երկու երկրների կառավարություններն էլ հետագայում տքնաջանորեն աշխատեցին հարաբերությունների նախկին մակարդակը վերականգնելու համար՝ ներառյալ հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված ջանքերը, այնուամենայնիվ՝ որոշակի հաստատություններ Վաշինգտոնում կորցրին իրենց հավատը թուրք-ամերիկյան հարաբերությունների հանդեպ: Իսկ վերջին շրջանում Վաշինգտոնն արեց մի շարք քայլեր, որոնք խաթարեցին Թուրքիայի՛ հավատը թուրք-ամերիկյան հարաբերությունների հանդեպ: Ամենակարևորն այս շարքում այն էր, որ Վաշինգտոնն այդպես էլ չհասկացավ, որ 2016թ. հուլիսի 15-ի հեղաշրջման փորձն իրական էր, և կազմակերպիչները շատ մոտ էին ՆԱՏՕ-ի դաշնակից պետության՝ ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարության տապալմանը:

Ինքնավտարված թուրք հոգևորական Ֆեթուլլահ Գյուլենի՝ Միացյալ Նահանգներում բնակվելու փաստն (մի մարդ, որին Թուրքիայի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը համարում է հեղաշրջման կազմակերպիչը) ընդհանուր առմամբ ընկալվեց Թուրքիայում որպես նշան, որ Միացյալ Նահանգներն էլ կարող էր ինչ-որ կերպ կապված լինել այս բռնության և անօրինական գործողության հետ: Ես համաձայն չեմ այդ ընկալման (կամ թյուրըմբռնման) հետ, բայց այն, որ նման ընկալում կա Թուրքիայում, փաստ է:

Բացի այդ, Թուրքիայի քաղաքացիների համար անհասկանալի է Միացյալ Նահանգների որոշումը՝ գործակցելու քրդական YPG-ի (Ժողովրդական պաշտպանության ջոկատներ) զորքերի հետ Թուրքիայում «Իսլամական պետության» դեմ պայքարելու նպատակով: Այն ժամանակ՝ 2016թ. գարնանը, Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը, ելույթ ունենալով ԱՄՆ Սենատի Զինված ուժերի կոմիտեի առջև, չբացառեց, որ YPG-ն կարող է լինել Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) ճյուղերից մեկը, մի կուսակցության, որը և՛ Միացյալ Նահանգները, և՛ Թուրքիան, և՛ Եվրամիությունը ճանաչում են որպես ահաբեկչական կազմակերպություն:

Այսպիսով, ներկայիս լարվածությունը Միացյալ Նահանգների ու Թուրքիայի միջև լուրջ է և ունի խորը ամրատներ: Բայց դրանց պատճառը անվտանգության նկատառումներով երկու կառավարությունների կայացրած կոնկրետ որոշումներն են, ոչ թե «քաղաքակրթությունների բախումը»:

Այս խորապատկերին Միացյալ Նահանգների վերջին որոշումը՝ դադարեցնելու ոչ միգրացիոն վիզաների տրամադրումը Թուրքիային, սխալ քայլ է: Դրանից տուժում են Թուրքիայի այն քաղաքացիները, ովքեր հիանում են Ամերիկայով և որևէ կերպ կապված չեն Միացյալ Նահանգների ու Թուրքիայի քաղաքական հարաբերությունների լարվածության հետ: Կարծում եմ, որ Վաշինգտոնն ու Անկարան պետք է փորձեն հարթել այս բազում տարաձայնությունները դիվանագիտական երկխոսության միջոցով:

– Ի՞նչ ազդեցություն և նշանակություն ունի թուրք-ռուսական հարաբերությունների ջերմացումը նշված համատեքստում: Էրդողանն այս քայլով ուզում է պարզապես հրահրել, շանտաժի՞ ենթարկել Թուրքիայի արևմտյան գործընկերներին, թե՞ Ռուսաստանի հետ հարաբերությունները կարող են շատ ավելի լուրջ բնույթ ստանալ:

– Թուրք-ռուսական հարաբերությունները գնալով խորանում են՝ վերականգնվելով 2015թ. նոյեմբերին թուրք-սիրիական սահմանին տեղի ունեցած հայտնի միջադեպից հետո, երբ Թուրքիայի ռազմաօդային ուժերը խոցեցին ռուսական ռազմական օդանավը: Թուրքիայի համագործակցությունը Ռուսաստանի հետ իրոք որոշակի իմաստով տակտիկական քայլ է՝ խուսանավելու ավելի մեծ դաշտ ստեղծելու և Միացյալ Նահանգների ու Եվրոպական միության նկատմամբ ազդեցություն ձեռք բերելու նպատակով: Մյուս կողմից՝ այս հարաբերությունները կարող են վերաճել շատ ավելի լուրջ մի բանի, քանի որ Թուրքիան այժմ աշխատում է թե՛ Ռուսաստանի և թե՛ Իրանի հետ՝ Սիրիայում անվտանգության գոտիներ ստեղծելու նպատակով: Սա «Աստանայի գործընթացի» մի մասն է, որին չէին մասնակցում Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը:

Բայց Թուրքիայի փորձերը՝ ավելի խորը հարաբերություններ ձևավորել Ռուսաստանի հետ, միայն մարգինալ ազդեցություն են ունենում ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ Թուրքիայի հարաբերությունների վրա: Ու թեև ՆԱՏՕ-ի ղեկավարներին դուր չի գալիս Թուրքիայի որոշումը՝ Ռուսաստանից Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգեր գնելու մասին, նրանք դեմ չեն Անկարայի և Մոսկվայի միջև այնպիսի համագործակցության, որը կարող է նպաստել Սիրիայի քաղաքացիական պատերազմից բխող ահաբեկչության ու անկայունության դեմ պայքարին:

– Այս բոլոր զարգացումները կարո՞ղ են ի վերջո հանգեցնել ռազմավարական լուրջ փոփոխությունների Թուրքիայի արտաքին քաղաքականության և անվտանգության ոլորտներում, որի հետևանքով Թուրքիան դուրս կգա ՆԱՏՕ-ից և կփոխի անվտանգության իր համակարգը: Նման սցենարի դեպքում ի՞նչ ազդեցություն կլինի ընդհանուր տարածաշրջանի վրա՝ ներառյալ Հայաստանը:

– Ես չեմ կարծում, որ ռազմավարական այս փոփոխությունը Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ կհանգեցնի ՆԱՏՕ-ում Թուրքիայի անդամակցության դադարեցման: Թուրքիայի ազգային անվտանգության ստրատեգները շատ լավ են հասկանում, թե ինչ նշանակություն ունի Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին Թուրքիայի անվտանգության համար և ընդհակառակը: Ավելին, որևէ այլ պետություն այդքան չի պատերազմել Ռուսաստանի դեմ, որքան Թուրքիան: Այլ կերպ ասած՝ Թուրքիայի ինքնության կոնցեպտը չափազանց բարդ է. մասամբ այն եվրոպական-բալկանյան է, մասամբ՝ կովկասյան ու կենտրոնասիական, մասամբ՝ սևծովյան և մեծամասամբ՝ անատոլիական ու մերձավորարևելյան, բայց այն որևէ կապ չունի Ռուսաստանի հետ:

Այս իմաստով շատ դժվար է ասել, թե այս գործընթացներն ինչ ազդեցություն կունենան Հարավային Կովկասի վրա՝ ներառյալ Հայաստանը: Հույս ունեմ, որ Թուրքիան առաջիկայում ավելի ինքնավստահ կդառնա և հետևաբար կկարողանա ավելի վստահորեն խրախուսել հակամարտության կարգավորմանը տարածաշրջանում:

– Իսկ ի՞նչ ազդեցություն կունենան նշված գործընթացները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարի վրա:

– Պարզ չէ, թե այս գործընթացները արդյոք կազդե՞ն կամ ինչպե՞ս կազդեն հայ-թուրքական հարաբերությունների վրա:

– Ի դեպ, հոկտեմբերի 10-ին լրացավ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման 8 տարին: Ի՞նչ զարգացումներ եք սպասում մոտ ժամանակներս այս ուղղությամբ, հատկապես Հայաստանի նախագահի վերջին հայտարարությունից հետո ՄԱԿ-ի ամբիոնից, որ եթե արձանագրությունների կենսագործման ուղղությամբ շարունակաբար որևէ դրական տեղաշարժ չլինի, Հայաստանը այդ երկու արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ:

– Չկա որևէ նշան, որը հիմք կտա ասելու, թե Թուրքիա-Հայաստան արձանագրություններն այս պահին ներառված են Թուրքիայի կառավարության օրակարգում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում