Saturday, 20 04 2024
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը

Տարոն Մարգարյանը հանդիպել է Պլեսի Ռոբինսոն քաղաքի պատվիրակության հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Էրեբունի-Երևան 2799» տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Ֆրանսիայի Պլեսի Ռոբինսոնի քաղաքապետի տեղակալ Կորին Մար Դյուգեի գլխավորած պատվիրակության հետ: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնութան հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու և Երևանի օրվան նվիրված միջոցառումներին մասնակցելու համար: Առանձնակի կարևորելով Երևանի 12 վարչական շրջանների համագործակցությունը տարբեր պետությունների քաղաքների հետ՝ Երևանի քաղաքապետը նկատել է, որ այս այցը ևս մեկ հրաշալի առիթ է փոխադարձ գործընկերային կապերն էլ ավելի ամրապնդելու համար:

«Երևանի քաղաքապետարանը տարեցտարի ընդլայնում է համագործակցության ծրագրերը քույր և գործընկեր քաղաքների հետ, որոնց շրջանակում իրականացվում են ոչ միայն փոխշահավետ ծրագրեր, այլև էլ ավելի են ամրապնդվում կապերը այդ քաղաքներում ու մայրաքաղաքներում գործունեություն ծավալող հայ համայնքների հետ: Իմ կողմից մշտապես կարևորվել է նաև Երևանի 12 վարչական շրջանների համագործակցությունը տարբեր պետությունների քաղաքների հետ և ողջունելի է, որ Երևանի Արաբկիր վարչական շրջանի ու Ֆրանսիայի Պլեսի Ռոբինսոն քաղաքի միջև ևս հաստատված են սերտ բարեկամական կապեր ու գործընկերային հարաբերություններ: Համոզված եմ, որ այս օրերին Դուք հերթական անգամ հնարավորություն կունենաք վայելելու Երևանի ջերմությունն ու տոնական տրամադրությունը»,- ընդգծել է քաղաքապետը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և հրավերի համար՝ Պլեսի Ռոբինսոնի քաղաքապետի տեղակալ Կորին Մար Դյուգեն իր հերթին առանձնակի կարևորել է գործընկերային կապերն առավել ամրապնդելու Երևանի քաղաքապետի պատրաստակամությունը, նկատելով, որ այն ամենակարևոր նախապայմաններից մեկն է Արաբկիր վարչական շրջանի և Պլեսի Ռոբինսոնի միջև հաստատված փոխգործակցությունը գործնական փուլ տեղափոխելու համար:

«Սա, պարոն քաղաքապետ, իմ արդեն 16-րդ այցն է Երևան, և պետք է վստահեցնեմ Ձեզ, որ ինձ համար Երևանում գտնվելն իսկապես հաճելի է: Հերթական անգամ ուզում եմ արձանագրել, որ Երևան կատարած ամեն այցիս ժամանակ անմիջապես նկատում եմ քաղաքի զարգացումը, ինչը իսկապես բավականին տպավորիչ է: Եվ թեկուզ հենց այս տեսանկյունից մեզ համար իսկապես կարևոր է որոշակի ոլորտներում գործընկերային հարաբերություններն ընդլայնել Երևանի հետ ու երկուստեք հաջողված փորձի փոխանակումներ ունենալ», – նշել է Կորին Մար Դյուգեն:

Հանդիպման ժամանակ, օգտվելով առիթից, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Պլեսի Ռոբինսոնի պատվիրակության անդամներին հրավիրել է հաջորդ տարի կրկին այցելել Երևան ու մասնակիցը դառնալ 2800-ամյա Երևանի հոբելյանական տարեդարձի տոնական միջոցառումներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում