ԱՄՆ պաշտպանության նախարարի՝ միջազգային անվտանգության քաղաքականության հարցերով օգնականի տեղակալի պաշտոնակատար Լաուրա Կուպերը ժամանել է Ադրբեջան։
Այդ մասին հայտնում է Report-ը՝ վկայակոչելով Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան մամլո ծառայությունը։
Այցի ընթացքում Կուպերը մի շարք հանդիպումներ է անցկացնելու Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ, որոնց ընթացքում քննարկվելու են երկու երկրների փոխհարաբերությունների ընթացիկ վիճակը, ինչպես նաև դրանց զարգացման հեռանկարները։