Իսպանիայում կործանիչ ինքնաթիռ է կործանվել, որը մասնակցում էր Մադրիդի զորահանդեսին։ Այդ մասին գրում է La Vanguardia-ն։ Նախնական տվյալներով՝ Eurofighter կործանիչը ընկել է Ալբասետե քաղաքի հարևանությամբ գտնվող Լոս Լյանոս ավիաբազայի մոտ։
Կործանված ինքնաթիռի օդաչուն ողջ է մնացել, նրան հաջողվել է ժամանակին դիմել կատապուլտի օգնությանը։ Միջադեպի մանրամասները ճշգրտվում են։ Հոկտեմբերի 12-ին Մադրիդում զորահանդես է անցկացվել ի պատիվ Սուրբ Աստվածածնի տոնի։ Զորահանդեսը գլխավորել է Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ը։
Accidente aéreo en la Base Aérea de Los Llanos. #albacete pic.twitter.com/4D488KICpO
— MARIO_RP (@marioruiz_ab) 12 октября 2017 г.