ԱՄՆ պետդեպարտամենտը Թուրքիա է ուղարկում պատվիրակություն, որը կքննարկի վիզաների տրամադրման փոխադարձ դադարեցման շուրջ տիրող իրավիճակը։
Ամերիկացի դիվանագետների խումբը գլխավորում է Պետդեպարտամենտի ղեկավարի տեղակալ Ջոնաթան Քեոնը, ով կանոնակարգում է Եվրոպայի ու Ասիայի ուղղությունները։ Հայտնում է թուրքական Sabah թերթը։
Ավելի վաղ թուրքական իշխանությունները կալանավորել են Ստամբուլում ամերիկյան հյուպատոսության աշխատակից Մեթին Թոփուզին, որին մեղադրել են Գյուլենի հետ կապերի համար։
Ի պատասխան՝ ԱՄՆ-ը դադարեցրել էր վիզաների տրամադրումը Թուրքիայի քաղաքացիներին։ Թուրքիայի իշխանությունները հայելային պատասխան էին տվել ԱՄՆ-ին։