ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով Փենսիլվանիայում, հայտարարել է, որ իր վարչակարգը Ամերիկային վերադարձնում է երբեմնի փառքը։ Հայտնում է Mignews-ը։
«Ամերիկային նորից հարգում են։ Այսօր ինչ-որ բան է տեղի ունեցել երկրում, և այն երկիրը, որը կատարելապես չէր հարգում մեզ, այսօր հարգում է։ Այնտեղից զանգահարել են շատ և շատ կարևոր նորություններով։
Իմ գեներալներն ինձ ասացին, որ դա մեծ հարգանքի նշան է, և որ դա չէր կարող տեղի ունենալ մեկ տարի առաջ», – հայտարարել է Թրամփը։ Սպիտակ տան ղեկավարը չի մանրամասնել, թե որ երկրի մասին է խոսքը, սակայն վստահեցրել է, որ բոլորն այդ մասին կիմանան օրեր անց։