Thursday, 18 04 2024
10:15
Նավթի գները նվազել են. 17-04-24
Արշակունյաց պողոտայում «GAZelle» բեռնատար է այրվել
Արևմուտքը սատարում է «Խաղաղության խաչմերուկին». սա շատ ավելի կարևոր է, քան խոստացված փողի չափը
Տեղումներ չեն սպասվում
Վրաստանում հանրությունը մոբիլիզացվում է. նոր թեժացումներ են սպասվում
Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ»
Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին. «Հրապարակ»
Հայ-սաուդյան մերձեցման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել
Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հրապարակ»
ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Օսկանյանին սպասելիս. «Հրապարակ»
Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
Էրդողանը շտապեցնում է Պուտինին
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին

ԱԱԾ-ն գաղտնալսել է «Վանաձոր» ՔԿՀ պետի ծտի լեզվով կաշառք պահանջելու մասին ձայնագրությունը

Նախօրեին ԱԱԾ-ի կողմից կաշառքի գործով ձերբակալված «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետ Գևորգ Մկրտչյանը և մյուս պաշտոնյաները կալանավորվել են։ Թեև նախաքննության շահերից ելնելով իրավապահները մանրամասներ չեն հայտնում գործից, սակայն «Առաջին լրատվական»-ին որոշ հանգամանքներ են հայտնի դարձել այս գործից։

Մասնավորապես, մեր տեղեկություններով, «Վանաձոր» ՔԿՀ պետը իրավապահների, ավելի կոնկրետ՝ Ազգային անվտանգության ծառայության ուշադրության կենտրոնում է հայտնվել, ապա ձերբակալվել նրա հեռախոսների գաղտնալսման արդյունքում։ Մեզ հասած տեղեկություններով՝ Գևորգ Մկրտչյանը կաշառքի վերաբերյալ իր հեռախոսային զրույցները վարել է «ծտի լեզվով», որը ոչ բոլորին է հասկանալի,  սակայն ԱԱԾ-ն գաղտնալսման արդյունքում կարողացել է դրանք վերծանել և դուրս գալ հետքի վրա։

Բայցի այդ, մեր տեղեկություններով, պետը իրեն մեղավոր չի ճանաչում՝ չնայած նրա դեմ մի քանի ցուցմունք կա։ Պետի դեմ ցուցմունք է տվել կալանավոր և կալանավորի հարազատ, որոնք ասել են, որ պետը իրենցից կաշառք է պահանջել կոնկրետ ծառայությունների դիմաց։ Այսինքն՝ փող են տվել տարբեր արգելված իրեր, փաթեթներ ՔԿՀ անցկացնելու, ՔԿՀ-ի ներսում կոնկրետ արտոնություններ ստանալու և այլ գործողությունների համար։ Մկրտչյանը, սակայն, չի ընդունում իր մասնակցությունը այդ ամենում։

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից իրականացված քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետ Գևորգ Մկրտչյանը, պետի տեղակալ Անդրանիկ Թումանյանը, օպերատիվ բաժնի պետ Ռուբեն Կիրակոսյանը, պատասխանատու հերթապահներ Արտակ Պարսամյանն ու Էդվարդ Քառյանը, ինչպես նաև պետական հատուկ ծառայություն իրականացնող այլ պաշտոնատար անձինք 2017 թվականի ընթացքում, նախնական համաձայնությամբ, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալներից պարբերաբար պահանջել և որպես կաշառք ստացել են տարբեր չափերի գումարներ:

Դրա դիմաց դատապարտյալներին տրվել են տարբեր խցեր անարգել ելումուտ կատարելու, թղթախաղով զբաղվելու, թմրանյութ օգտագործելու, քրեակատարողական հիմնարկ արգելված իրեր մտցնելու և այլ անօրինական գործողություններ կատարելու արտոնություններ: Այսպիսով, կաշառք պահանջելու և ստանալու, պաշտոնեական դիրքը չարաշահելու, ինչպես նաև կաշառք տալուն օժանդակելու կասկածանքով ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ ձերբակալվել են ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 5 ղեկավար պաշտոնատար անձինք և նրանց կաշառք տալուն օժանդակած անձը:

Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 312-րդ հոդվածի 1-ին մասով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում