Thursday, 25 04 2024
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել

Սերժ Սարգսյանի և Ալիևի համատեղ կոմբինացիան

Սոչիում հոկտեմբերի 11-ին տեղի ունեցած ԵՏՄ ու ԱՊՀ վեհաժողովների, այսպես ասած, հարթակում ենթադրվող Սարգսյան-Ալիև հանդիպում փաստորեն տեղի չունեցավ: Հանդիպման հավանականության մասին ենթադրության կամ սպասումների հիմքը նախ այն էր, որ Սոչիում միաժամանակ գտնվելու էին թե՛ Սերժ Սարգսյանը, թե՛ Իլհամ Ալիևը, և դրանից բացի՝ նաև այն, որ Սարգսյանն ու Ալիևը Մինսկի խմբի համանախագահներին տվել էին հանդիպման հավանություն: Համանախագահներն այդ մասին հայտարարեցին տարածաշրջան այցից հետո, որտեղ քննարկում էին Սարգսյան-Ալիև հանդիպման նախաձեռնությունը Սարգսյանի և Ալիևի հետ:

Համանախագահները չէին ասել, թե կոնկրետ երբ է նախատեսվում հանդիպումն ու որտեղ: Քանի որ կար այդ անորոշությունը, բայց միաժամանակ նաև հանդիպելու Սարգսյանի և Ալիևի համաձայնությունը, և քանի որ նրանք հոկտեմբերի 11-ին միաժամանակ գտնվելու էին Սոչիում, ենթադրվում կամ սպասվում էր հնարավոր հանդիպում: Առավել ևս, որ կողմերից որևէ մեկը կարծես թե չէր բացառել այդ հնարավորությունը:

Վեհաժողովներն ավարտվեցին, հանդիպում չեղավ: Համենայնդեպս, չեղավ պաշտոնական հանդիպում: Չկա նաև ոչ պաշտոնական շփումների մասին տեղեկություն, թեև, իհարկե, պետք չէ բացառել, որ Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ կարող էր լինել այդպիսի հանդիպում կամ զրույց: Համենայնդեպս, հետաքրքիր էր, որ Սոչիի հանդիպումից առաջ Սարգսյանն ու Ալիևը ունեցան դիվանագիտական «փոխհրաձգություն»: Ալիևը հայտարարեց, որ բանակցությունը վերսկսվում է Հայաստանի նախապայմանը մերժելով: Իսկ Հայաստանը, ինչպես հայտնի է, բանակցության վերսկսման պայման համարում է սահմանին հրադադարի պահպանման մեխանիզմի ներդրումը: Հետևաբար Ալիևի խոսքը նշանակում էր, որ Հայաստանը հետ է կանգնել իր պայմանից և գնում է Ադրբեջանի հետ բանակցության:

Ալիևի հայտարարությանը կոշտ արձագանքեց Սերժ Սարգսյանը՝ ասելով, որ Հայաստանը պայմանից հետ կանգնող չէ: Ավելին, Սարգսյանը Ալիևին մեղադրեց խոսքից հետ կանգնելու «խայտառակության» համար: Սոչիից առաջ Սարգսյանի և Ալիևի միջև առաջացած այդ քաղաքական լարումը ուշագրավ էր և կարող էր վկայել Սոչիին ընդառաջ ինչ-որ «նախապատրաստության» կամ «սպասման» մասին:

Դրա վերաբերյալ դիտարկումներում թերևս պետք չէ բացառել, որ ոչ միայն հանրությունները, այլ նաև Սարգսյանն ու Ալիևը ունեին սպասում, որ Սոչիում հնարավոր է հանդիպում: Այսինքն՝ պետք չէ բացառել, որ նրանց հայտնի էր այդպիսի հանդիպում կազմակերպելու ռուսական մտադրության մասին: Ավելին, Ռուսաստանը գուցե նույնիսկ նախնական ազդակ է հղել, դիմել է նրանց՝ փորձելով ստանալ համաձայնություն Սարգսյան-Ալիև հանդիպումը հենց Սոչիում անցկացնելու համար՝ այդպիսով փաստացի այդ հանդիպման համար ապահովելով մոսկովյան պատրոնաժություն: Ըստ այդմ՝ բացառել պետք չէ, որ Ալիևն ու Սարգսյանը դիվանագիտական-քաղաքական լարումով փորձեցին համատեղ ջանքով ստեղծել մթնոլորտ, որը կարող էր անհնարին դարձնել հանդիպումը Սոչիում:

Հայաստանն ու Ադրբեջանը ունեն Ռուսաստանի պատրոնաժությունից հրաժարվելու յուրաքանչյուրն իր սեփական պատճառները, սակայն խորքային առումով թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը ներկայումս ունեն Մոսկվային, այսպես ասած, «քաղաքավարի» մերժելու ընդհանուր շահ, իհարկե՝ ամեն մեկն արդեն իր շահը թանկացնելու և առավել բարենպաստ տրամադրվածություն կորզելու ակնկալիքով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում