Լուրեր
Էլեկտրոնային գրականության հինգ տոկոսի սահմանը չենք հատել

«Գրքի գիշեր-2017» տոնահանդեսի կազմակերպիչները վստահ են՝ այն մեծ հաջողություն է ունենալու: Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի խոսքով՝ դեռևս նախորդ տարի կազմակերպված գրքի գիշերը և գրկախառնությունն ապացուցեցին, որ սին են այն կարծիքները, թե հասարակությունը հեռացել է գրքից, և ապացուցեցին ավելին, որ գիրքն է այն շիտակ ճանապարհը, որով կարողանում ենք ուղղորդել մեր երեխաներին դեպի կախարդական աշխարհը:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանն էլ նշեց, որ Երևանի քաղաքապետարանի ենթակա գրադարաններն ամբողջովին վերանորոգված են, և նորովի մոտեցում է ցուցաբերվում գրադարաններին:  Նա նաև նշեց, որ այս տոնահանդեսը ամենամյա է դառնալու և իրական փառատոնի է վերածվելու:

  • Դիտումներ՝ *