Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Ընտրարշավը չսկսած՝ ՀՀԿ-ն գյուղապետերին «նեղն է գցում»

Նոյեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններն աչքի չեն ընկնում իրենց թեժությամբ։ Մի քանի համայնքում Հանրապետական կուսակցության թեկնածուների դեմ կմրցեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածուները, իսկ «Ելք» դաշինքը, ինչպես հայտնի է, այս ընտրություններում թեկնածուներ չի առաջադրել։

Իշխող Հանրապետական կուսակցությունը թեկնածուներ ունի բոլոր համայնքներում՝ ընդ որում և՛ ՀՀԿ-ից առաջադրված և այսպես ասած անկուսակցականներ, որոնք ինչպես նախորդ ընտրություններում՝ այս անգամ ևս ակնհայտորեն առաջադրվել են մրցակցության ֆոն ստեղծելու համար։

Այդպիսի պատկեր է, օրինակ, Ապարանում, որտեղ ՀՀԿ-ից առաջադրված «Գնթունիկի» տնօրեն Կարեն Եղիազարյանի դեմ առաջադրվել է «Գնթունիկի» գլխավոր հաշվապահ, անկուսակցական Հովհաննես Ալեքսանյանը։ Մեր տեղեկություններով՝ թեկնածուները միմյանց հետ բավականին լավ հարաբերություններ ունեն։ Եվ քաղաքում որքան լավ վերաբերմունք կա Կարեն Եղիազարյանի, նույնքան էլ՝ Հովհաննես Ալեքսանյանի նկատմամբ։ Արդեն իսկ կանխատեսելի է, որ այստեղ ընտրությունները առանձնապես թեժ չեն անցնելու, և թեկնածուների թիմակիցների միջև բախումները քիչ հավանական են։

Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղում առաջադրվելու է գործող գյուղապետ, անկուսակցական Նորիկ Հակոբյանը։ Հակոբյանի դեմ՝ Հանրապետական կուսակցությունը թեկնածու է առաջադրել՝ նախկին Հնաբերդի համայնքի ղեկավար Գոռ Հունանյանին։ Այստեղ կա ևս մեկ անկուսակցական թեկնածու՝ Համլետ Սահակյանը, որի գործունեության մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որևէ տեղեկություն չի հրապարակել։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ծաղկահովիտի գործող գյուղապետ Նորիկ Հակոբյանն ասաց, որ նորմալ է վերաբերում այն փաստին, որ ունի մրցակիցներ։ Անհանգիստ է սակայն՝ ՀՀԿ-ն գյուղապետերին արդեն իսկ «նեղն է գցում»: «Ընտրապայքար է՝ ես անկուսակցական եմ, ՀՀԿ-ն էլ իր թեկնածուն է առաջադրել, բացի դրանից, մեկ այլ թեկնածու էլ կա։ Ես հիմնականում մրցակից եմ համարում ՀՀԿ-ի թեկնածուին։ ՀՀԿ-ն շատ է նեղում՝ չի թողում ազատ ընտրություն անցկացնենք»,- ասաց Հակոբյանը։ Շարունակելով իր միտքը՝ Ծաղկահովիտի անկուսակցական գյուղապետն ասաց. «Օրինակ՝ հիմա դեռ ընտրարշավը չի սկսել, նախկին մարզպետը՝ Սարգիս Սահակյանը եկել է՝ իր հետ էլ ինչ-որ Թադևոսյան է բերել, խորհրդակցում են գյուղապետերի հետ։ Ստիպում են գյուղապետերին, որ ձայներն իրենց թեկնածուին տան, բայց տղաները համաձայն չեն, որովհետև երկար տարիներ աշխատել են, հիմա այլևս խոշորացված կարգով թեկնածություն չեն դրել»։

Գեղարքունիքում ընտրությունները հնարավոր է, համեմատաբար, թեժ անցնեն, քան Ճամբարակում։ Այստեղ առաջադրվել է գործող քաղաքապետ Յուրիկ Ավալյանը, անկուսակցականներ Վազգեն Ադամյանն ու Վիգեն Սարգսյանը։ Մեր տեղեկություններով՝ գործող քաղաքապետի նախկին թիմակիցները, այն երիտասարդները, որոնք վերջինիս ընտրվելու հարցում մեծ դեր են ունեցել, այժմ նախապատվությունը տալիս են մեկ այլ թեկնածուի՝ 34 ամյա Վազգեն Ադամյանին: «Ուզում են իրենց թեկնածուն ունենալ և թույլ չտալ, որ գործող քաղաքապետը շարունակի պաշտոնավարել»,- փոխանցեց մեր աղբյուրը։

Գործող քաղաքապետ Յուրիկ Ավալյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ ժողովուրդը կգա ընտրությանը կմասնակցի՝ արկղերը կբացեն և պատկերն ակնհայտ կլինի. «Վերջիվերջո, ես բավականին երկար տարիներ մարդկանց հետ աշխատել եմ, իմ նիստուկացն էլ գիտեն, կատարած գործերն էլ՝ ընտրությունից հետո պարզ կլինի»։

Ինչ վերաբերում է մրցակցին և վերջինիս շուրջ համախմբված երիտասարդներին, Ավալյանն ասաց. «Մտավախություն չունեմ, որովհետև, վերջին հաշվով, ընտրությունների արդյունքներն ընտրությունից հետո է պարզ լինում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում