Thursday, 25 04 2024
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն

Սերժ Սարգսյանի հարձակողական ելույթը

Սերժ Սարգսյանը նախօրեին ելույթ է ունեցել Սոչիում տեղի ունեցած ԵՏՄ բարձրագույն խորհրդի նիստում կամ պարզապես գագաթնաժողովում: Պետք է նկատել, որ Սարգսյանի ելույթը, ի տարբերություն ԵՏՄ գագաթնաժողովներում նրա նախորդ ելույթների, աչքի է ընկել որոշակի նախաձեռնողականությամբ, ագրեսիվությամբ՝ այդ բառի լավ իմաստով, և Հայաստանի շահի տեսանկյունից կոնկրետությամբ:

Մասնավորապես՝ Սերժ Սարգսյանը բարձրացրել է Չինաստանի և Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագրերի հարցը, նաև խոսել է ԵՏՄ-ն չինական «Մեծ Մետաքսի ճանապարհ» նախագծին ինտեգրելու մասին՝ ասելով, որ այն պետք է ներառի կազմակերպության անդամ բոլոր երկրներին: Հարցն այն է, որ Ղազախստանը, Ռուսաստանն ու Բելառուսը, ըստ էության, գտնվում են այլ գծի վրա և ամենևին շահագրգռված չեն այն հարցով, թե ինչպիսին է Հայաստանի հեռանկարը չինական այդ խոշոր նախագծում: Ավելին՝ Հայաստանն այստեղ դառնում է, փաստորեն, այսպես ասած մրցակից նրանց համար՝ մրցակից փոքրամասնություն:

Սերժ Սարգսյանը խոսելով այն մասին, որ չինական այդ կարևոր նախագծին ԵՏՄ-ն պետք է ինտեգրվի բոլոր երկրներով՝ թերևս ակնարկում է ԵՏՄ նախագահներին, որ եթե Հայաստանը դուրս մնա նախագծից, եթե փորձեն Հայաստանին անկյունում թողնել, ապա Երևանը կարող է և խնդիր լինել ԵՏՄ մյուս անդամների համար այդ ծրագրին միանալու հարցում: Սարգսյանն ակնարկել է նաև Հայաստան-ԵՄ համաձայնագրի մասին՝ ասելով, որ ԵՏՄ անդամների ինտեգրացիոն այլ ուղղություններով խորացումը, ընդհանուր առմամբ, նպաստավոր է ԵՏՄ համար: Սերժ Սարգսյանը բարձրացրել է նաև ԵՏՄ-ում, այսպես ասած, կառավարման թվային տեխնոլոգիաների առաջմղման հարցը: Իսկ այստեղ ակնհայտ է, որ Հայաստանն այդ ուղղությամբ առաջատար է, և Սարգսյանը նաև ակնարկել է, որ անդամ երկրների հաջողված փորձը պետք է լինի կիրառելի:

Այդպիսով, հոկտեմբերի 11-ին տեղի ունեցած նիստում Սերժ Սարգսյանը բարձրացրել է Հայաստանի համար մի շարք կարևոր և կոնկրետ հարցեր: Հետաքրքիր է, որ դա տեղի է ունենում այն բանից հետո, երբ Հայաստանի խորհրդարանում քննարկման առարկա էր դարձել ԵՏՄ անդամակցությունից Հայաստանի օգուտների և կորուստների հարցը՝ «Ելք» դաշինքի նախաձեռնությամբ: Օգնե՞լ է դա Սերժ Սարգսյանին կոնկրետանալ և որոշակիորեն ագրեսիվանալ ԵՏՄ մյուս անդամների առաջ, թե՞ Սերժ Սարգսյանի այդ շեշտադրումները պայմանավորված են բոլորովին հակառակով՝ նա «Ելք»-ի նախաձեռնության առիթով հերթական անգամ ցույց տվեց, որ լիովին տնօրինում է ներքին իրավիճակն ու ի վիճակի է կառավարել զարգացումները, ինչն էլ նրան հիմք տվեց ավելի վստահ լինել ԵՏՄ-ում:

Բացառված չէ, որ Սարգսյանի վստահությունը բխում է նաև արտաքին քաղաքական այլ իրողություններից, որոնք գալիս են թե՛ Արևմուտքից, թե՛ Չինաստանից ու Իրանից: Ներկայումս, ընդհանուր առմամբ, իրավիճակ է, որը Հայաստանին տվել է բավականին բազմավեկտոր մոտեցումների հնարավորություն, միաժամանակ Ռուսաստանին էլ զրկելով, այսպես ասած, առարկության փաստարկներից՝ մի շարք հանգամանքների բերումով: Ի վերջո, այդ ամենին զուգահեռ, Հայաստանի նախաձեռնողականությունը ԵՏՄ-ում, ըստ էության, նաև բխում է Ռուսաստանի խնդիրներից՝ հաշվի առնելով այն, որ Երևանի պահանջները, խոշոր հաշվով, ուղղված են ավելի շուտ ԵՏՄ մյուս անդամներին՝ Բելառուսին և Ղազախստանին մասնավորապես, քան Ռուսաստանին:

Իսկ այն, որ Հայաստանը ԵՏՄ-ում Ռուսաստանին անհրաժեշտ էր ոչ միայն որպես ազդեցության տարածք և միակ սուբյեկտ Կովկասում, այլապես Կովկասը կմնար ԵՏՄ-ից դուրս, այլ նաև ձայն ԵՏՄ-ում՝ առիթ ունեցել ենք ասել և դիտարկել դեռևս չորս տարի առաջ, երբ Սերժ Սարգսյանը կայացնում էր ԵՏՄ մտնելու որոշումը: Այստեղ էական հարց է այն, թե Հայաստանն ինքը որքանով կարող է օգտագործել այդ հանգամանքը նաև իր շահը առաջ տանելու և սպասարկելու համար՝ չլինելով ընդամենը Ռուսաստանի ձայն, որը կկտրվի, երբ Մոսկվան լուծի իր հարցերը Մինսկի ու Աստանայի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում