Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն այսօր մեկնել է Դուշանբե։ Այդ մասին հայտնում է APA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը։
Հասանովը Դուշանբեում մասնակցելու է ԱՊՀ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին, որն անցկացվելու է հոկտեմբերի 12-ին։