Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Չենք կարող թույլ տալ ներքին հակասություններ ԵԽԽՎ-ում. Արփինե Հովհաննիսյանի ելույթը

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը ԵԽԽՎ նիստում ԵԺԿ խմբի անունից հանդես է եկել ելույթով և ողջունել Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների ղեկավարների չորրորդ համագումարը կազմակերպելու նախաձեռնությունը:

«Այն այսօր պայմանավորված է խիստ անհրաժեշտությամբ: Ինչպես իրավացիորեն նշում է զեկուցողը, ահաբեկչական հարձակումները, եվրո-սեպարատիզմի աճը, ազգայնամոլությունը, պոպուլիզմը, այլատյացությունը, բաց և սառեցված հակամարտությունների առկայությունը, անեքսիաները և հարևանների տարածքների շրջափակումը և այլ չարիքները վտանգում են մեր միասնությունը, վերազգային կազմակերպության միասնությունը: Բացի այս արտաքին սպառնալիքներից, դժբախտաբար, մենք առերեսվում ենք նաև ներքին վտանգների: Ես հավատում եմ, որ այն իրավիճակում, երբ ահաբեկչական հարձակումները դառնում են սովորական երևույթ, երբ մեզ շրջապատում է ատելության և անհանդուրժողականության մթնոլորտը, մենք չենք կարող թույլ տալ ներքին հակասություններ մեր Վեհաժողովում»,- ասել է Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ պետք է հիշեցնենք ինքներս մեզ հիմնաքարային արժեքների մասին, այն թե ինչու և ինչ նպատակներով է ստեղծվել այս կազմակերպությունը:

«Չորրորդ համագումարը կարող է դառնալ մեր առաքելությունը մեզ բոլորիս հիշեցնելու լավ հարթակ, հիշեցնելու, որ մենք, անդամակցելով այս բարձր համբավ ունեցող կազմակերպությանը, պարտավորություններ ենք ստանձնել և այդ ստանձնած պարտավորությունները պետք է մնան անփոփոխ, և մենք պարզապես իրավունք չունենք հետ կանգնել դրանցից։ Ես ևս մեկ գաղափար կարտահայտեմ. մեր համագործակցությունը Եվրոպական միության հետ շոշափելի նախապայման է հաջողության հասնելու համար։ Այն պետք է ավելի համապատասխանեցվի կարիքներին և ներդաշնակեցվի։ Չափանիշներին համապատասխանեցումը կբարձրացնի արդյունավետությունը մեր նպատակների իրականացման գործընթացում։ Նախորդ համագումարին՝ 2005 թվականին, բոլոր խոսնակները գովաբանում էին այն փաստը, որ մեր մայրցամաքն ապրում է իր պատմության մեջ լավագույն ժամանակները, քանի որ Եվրոպան երբեք չի եղել այդքան ամուր, անվտանգ, այդքան մոտ միավորված լինելուն, ինչը արժևորման և հիացմունքի առարկա է ամբողջ աշխարհում: Կարո՞ղ ենք նույնը պնդել այսօր: Ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք: Դրա համար մենք պետք է միավորվենք մեր արժեքների՝ մարդու իրավունքների, խորհրդարանական ժողովրդավարության պաշտպանության և իրավունքի գերակայության շուրջ: Համագումարը թույլ կտա հետադարձ հայացք գցել մեր ձեռքբերումներին և նվաճումներին, ուրվագծել մեր ապագա քայլերը: Այդ պատճառով ես սատարում եմ Վեհաժողովի ակտիվ ներգրավվածությամբ չորրոդ համագումարի անցկացումը»,- ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում