Thursday, 25 04 2024
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը

Երբ 300 հազարը հզոր է 10 միլիոնից․ իսլանդական վիկինգների դասը Հայաստանին և հայերին

Վիկինգների դասը Հայաստանին և հայերին

Իր հարցազրույցներից մեկում ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, անդրադառնալով մեր ընտրանու աշխարհի առաջնության եզրափակչի ուղեգիր նվաճելու հնարավորությանը, ասել էր. «Եկեք ռեալ նայենք. պետք չէ մեր Ազգային հավաքականից հրաշք սպասել: Մենք չունենք հիսուն միլիոն ժողովուրդ, որ նրանցից ընտրենք ու շատ լավ հավաքական ստեղծենք: Հայաստանում երևի թե 2,5 մլն հայ կա, ամբողջ աշխարհում՝ 8-10 մլն, ու այդքան մարդուց ինչ-որ բան սպասելը մի փոքր բարդ է»:

Ի սկզբանե ակնհայտ էր, որ Մխիթարյանի այս թեզը առնվազն վիճահարույց է, որովհետև ժամանակակից աշխարհում պետությունների մեծության և հզորության հիմքում ոչ թե քանակական չափանիշներն են, այլ ընտրված մոդելի որակը: Չորս միլիոնանոց Պանաման ու փոքր Իսլանդիան նվաճեցին աշխարհի առաջնության ուղեգրեր՝ ուղղակի ոչնչացնելով Հենրիխ Մխիթարյանի թեզը:

Ընտրական փուլն արդեն հետևում է, և մինչև Եվրոպայի առաջնության մեկնարկը մեր ֆուտբոլիստները կողմնորոշվելու խնդիր ունեն: Հայկական ֆուտբոլը որակական փոփոխությունների անհրաժեշտություն ունի, և այդ գործընթացում անհրաժեշտ է առաջին հերթին Հենրիխ Մխիթարյանի և նրա խաղընկերների սկզբունքային դիրքորոշումը: Մխիթարյանը Հայաստան-Լեհաստան ձախողված, նվաստացուցիչ հանդիպումից հետո հրապարակավ իր վրա էր վերցրել պարտության պատասխանատվությունը: Տաղանդավոր ֆուտբոլիստի այս քայլը հասարակության կողմից գնահատվեց, որովհետև փորձ էր արվել մեր ֆուտբոլում ներդնել պատասխանատվության ինստիտուտը, որն առաջին հերթին վերաբերում է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին:

Սակայն պատասխանատվությունը միայն հրապարակային հայտարարություն չէ, այն առաջին հերթին վարքագիծ է, վիճակը փոխելու հաստատակամություն և հետևողականություն: Երբ Հենրիխը մեր ֆուտբոլային ձախողումների պատճառ է համարում երկրի սահմանափակ մարդկային ռեսուրսները, ակամայից ամրապնդում է այն ստատուս քվոն, որտեղ հաստատվել է Ռուբեն Հայրապետյանի ֆուտբոլային բեսպրեդելը և մոնոպոլիան:

ՀՖՖ նախագահի մարտավարությունն է ձախողումների ու պարտությունների պատճառ համարել ամենքին ու ամեն ինչ՝ իրենից, իր հանցավոր ու անպատասխանատու քաղաքականությունից բացի: Ի՞նչ կապ ունի, օրինակ, երկրի փոքր բնակչությունն այն փաստի հետ, որ Նեմեց Ռուբոն կամայականորեն գծում է հավաքականի կազմը և դրանից դուրս է թողնում տաղանդավոր և հեղինակություն ունեցող ֆուտբոլիստների: Կամ ազգային առաջնությունում տարիներ շարունակ չեմպիոնին որոշել է ոչ թե արդար և ազատ մրցակցությունը, այլ Հայրապետյանը՝ սուբյեկտիվ մարտավարության միջոցով:

Եթե երկրի չափով ու բնակչության քանակով որոշվեր պետության ֆուտբոլային հաջողությունը, ապա աշխարհի չեմպիոնության պետք է հավակնեին միայն Ռուսաստանի կամ Չինաստանի հավաքականները կամ հակառակը՝ հաջողության որևէ շանս չպետք է ունենային Ուելսի, Իսլանդիայի, Պանամայի ընտրանիները:

Միտքը, հավատը, երազանքը, կամքը, օրինապաշտությունը՝ ահա ցանկացած պետության, մեծ ու փոքր համակարգերի, նաև ֆուտբոլի հաջողության գրավականը: Այս հատկանիշները կապ չունեն ոչ երկրի աշխարհագրական դիրքի և ոչ էլ բնակչության թվի հետ:

Ռուբեն Հայրապետյանը ստեղծել է մի համակարգ, որը զուրկ է օրինապաշտությունից, երազանքներից: Մեր ֆուտբոլիստները՝ հատկապես մեծ հեղինակություն ունեցող Հենրիխ Մխիթարյանը, վիճահարույց մտքեր արտահայտելու փոխարեն՝ պետք է հստակ ընտրություն կատարեն պրոֆեսիոնալ պատասխանատվության և Ռուբեն Հայրապետյանի միջև: Եթե, իհարկե, մտածում են հայկական ֆուտբոլի փրկության, հեղինակության և զարգացման մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում