Հոկտեմբերի 11-ին մամուլի ասուլիսի էր հրավիրել ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը՝ ներկայացնելու 2017թ. առաջին 9 ամիսներին ոլորտում իրականացված աշխատանքները:
«Խնդիրները լուծելով կստեղծենք հնարավորություն, որ գյուղատնտեսությամբ զբաղվողներն ապահովեն իրենց բարեկեցիկ կենցաղ: Մենք այսօր կառուցում ենք համակարգ, որը թույլ կտա դա ուենալ: Մենք չունենք մատչելի ֆինանսական ռեսուրսներ, մենք ունենք ոռոգման համակարգի ոչ լիարժեք ապահովվածություն: Բնակլիմայական աղետներից ապահովագրված չենք, բնակլիմայական աղետների վնասների փոխհատուցումը ապահոված չէ: Մենք ունենք շատ թույլ կրթական և խորհրդատվական համակարգեր: Մեր գյուղատնտեսությունն ավանդական է, այնինչ աշխարհում կան շատ բարձրարժեք մշակաբույսեր և ինտենսիվ գյուղատընտեսություն, որը թույլ է տալիս բարձր եկամտաբերություն ունենալ»,-նշեց նախարարը: