Wednesday, 24 04 2024
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը

«Վանաձոր» ՔԿՀ-ում բարդակ վիճակ է եղել. փողին մուննաթ, ով ինչ ուզեր՝ կտաներ-կբերեր

Երեկ Ազգային անվտանգության ծառայության ձեռնարկած միջոցառումների արդյունքում ձերբակալվել են «Վանաձոր» ՔԿՀ-ի պետը՝ արդարադատության գնդապետ Գևորգ Մկրտչյանը, օպերատիվ բաժնի պետ Վահագն Կիրակոսյանը և այլ ծառայողներ։

Քրեական գործով կատարված նախաքննությամբ ՀՔԾ քննիչների, ԱԱԾ աշխատակիցների քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ «Վանաձոր» ՔԿՀ պետը, օպերատիվ բաժնի պետը և այլ ծառայողներ 2017 թվականի ընթացքում շահադիտական շահագրգռվածությունից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նախնական համաձայնությամբ ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալներից պարբերաբար պահանջել և որպես կաշառք ստացել են տարբեր չափի գումարներ։

Մեզ պատմեցին, որ Վանաձոր ՔԿՀ-ում այդ բարձիթողի վիճակը վաղուց է եղել։ Պետի կողմից կաշառքի պահանջներ բազմիցս են ներկայացվել կալանավորներին, որի դիմաց վերջիններս կարողացել են ՔԿՀ անցկացնել իրենց ուզած ամեն ինչ։ Իսկ վերջին դեպքը, որի հիման վրա էլ ՔԿՀ պետը կալանավորվել է, այդ անձից մի քանի անգամ է կաշառք պահանջվել Գևորգ Մկրտչյանի կողմից։ «Բարդակ էր։ Փողին մուննաթ, ամեն ինչ էլ կարելի էր ներսուդուրս անել։ Կոնկրետ չափ կար սահմանված՝ ինչքան փողի դիմաց ինչ կարելի էր ներս տանել»,-պատմեցին մեզ։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ, իրավապաշտպան Արայիկ Զալյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ այս դեպքից իրենց մանրամասներ հայտնի չեն, սակայն այդ գործողությունը կարելի էր անել ավելի վաղ, քանի որ իրենց տարեկան զեկույցներում մշտապես անդրադարձել են Վանաձոր ՔԿՀ-ին, այնտեղ տարվա կտրվածքով հայտնաբերված արգելված իրերի ցանկին, որոնք տարեցտարի աճել են։ Իսկ արգելված իրերը ՔԿՀ մուտք են լինում հենց կաշառքի ճանապարհով։

«Մենք մեր զեկույցներում, հայտարարություններում մշտապես գնահատական տվել ենք այդ բարձիթողի վիճակին։ Օրինակ՝ անցած տարվա մեր զեկույցում եթե նայեք, ապա կտեսնեք, որ արգելված իր հանդիսացող բջջային հեռախոսների թիվը, որոնք հայտնաբերվել են ՔԿՀ-ներում, տարեցտարի աճում է։ Հենց այդ թվի աճը խոսում է ՔԿՀ-ում առկա բարձիթողի վիճակի մասին։ Արգելված իրերը, բացի կաշառքից, ՔԿՀ-ում այլ ճանապարհով չեն կարող հայտնվել։ ՔԿՀ պետը, այլ պաշտոնյաներ հստակ պարտականություններ ունեն ոլորտը կարգավորելու համար։ Իսկ երբ նման իրավիճակ է, կա՛մ իրենք են անգործության մատնվել, կա՛մ արդեն կաշառք ստանալու տարբերակը կա»,- ասաց Զալյանը։

Արայիկ Զալյանի խոսքով՝ անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ, բայց սա բավարար չէ։ Պետք են կանխարգելիչ գործողություններ բոլոր ՔԿՀ-ներում, արգելված իրերի վերաբերյալ հստակ ուսումնասիրություն պետք է կատարվի, և դրանից հետևություններ պետք է արվեն։ «Նման քայլերով գուցե հնարավոր լինի այդ վատ երևույթները իսպառ վերացնել»,- նշեց Զալյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում