Իրանն ունի միջուկային ծրագրի շուրջ իր պարտականությունների կատարումը դադարեցելու լիակատար իրավունք, եթե ԱՄՆ-ը վերականգնի պատժամիջոցներն Իսլամական Հանրապետության նկատմամբ։
Այդ մասին RIA Novosti-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի՝ Հյուսիսային Ամերիկայի դեպարտամենտի ղեկավար Գեորգի Բորիսենկոն։
«Եթե ԱՄՆ-ն իսկապես դուրս գա Գործողությունների համատեղ համապարփակ պլանից, ապա դա հարցականի տակ կդնի դրա իրագործման հնարավորությունը։ Դա կարող է հանգեցնել նրան, որ Իրանը նույնպես կհրաժարվի իր պարտավորությունները կատարելուց»։
Բորիսենկոն հավելել է, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածություններն արդյունավետ են, և որ բոլոր կողմերը պետք է կատարեն դրանք։
Ավելի վաղ Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Սառա Սանդերսը հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մոտ ժամանակներս կներկայացնի Իրանի վերաբերյալ ռազմավարությունը։ Washington Post պարբերականը հայտնել էր, որ նախագահը պատրաստվում է հայտարարել միջուկային գործարքը չեղյալ հայտարարելու մասին։