«Միսս Արմենիա» համահայկական հիմնադրամը հրավիրել էր մամուլի ասուլիսի: Ինչպես հայտնի է, հինգ տարվա դադարից հետո, այս տարվա սեպտեմբերի 24-ին տեղի ունեցավ «Միսս Արմենիա 2017» համահայկական գեղեցկության մրցույթը: Քանի որ, «Միսս Արմենիա 2017» մրցույթը շարունակում է մնալ վեճերի կիզակետում և բազմաթիվ հարցեր ստանում են ոչ ճիշտ մեկնաբանություն նաև մամուլում, փաստաբան Դավիթ Ասատրյանը ի պաշտոնե մեկնաբանեց վիճելի հարցերի պատասխանները: