Tuesday, 16 04 2024
01:00
«Բոլոր կենդանիներն անկել են». հրդեհի հետևանքները Եվպատորիայի կենդանաբանական այգում
Տուժող է ճանաչվել ՔՊ 5 անդամ
Իսրայելին հարվածելուց հետո Իրանն ավելի բաց է խոսում արտաքին դերակատարների դեմ
00:45
Փարիզը խորհրդակցությունների համար հետ է կանչում Ադրբեջանում իր դեսպանին
Կեղծված փողով գնել է երկու բանկա մուրաբա և մեկ լիտր գինի
Ադրբեջանը վերադառնո՞ւմ է ԵԽԽՎ
Երեխան անզգուշաբար վայր է ընկել 2-րդ հարկի հարևանի տան «կազիրյոկի» վրա, ապա գետնին
Մոսկվայից Վրաստանին «ստալինիզմ» են մաղթում. «ռուսական օրենքի» շահառումները
Մեր քայլերը պետք է պարզ լինեն Իրանին. անորոշությունը նվեր է «զախարովաներին»
Խուզարկություն՝ Առողջապահության նախարարությունում և Ուիգմոր կլինիկայում․ տնօրենը բերման է ենթարկվել
Մեկնարկել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացը
00:15
«Իսրայելի և Իրանի հակամարտությունը Մերձավոր Արևելքը հասցրել է «անդունդի եզրին»». Բորել
00:00
Սերբիայի նախագահն Ալիևից օգնություն է խնդրել
Բագրատունյաց փողոցում 22 ավտոտնակ կքանդվի, տարածքը կբարեկարգվի
Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում
Նման քաղաքական որոշում չկա, դա իմ անձնական կարծիքն է. Անդրանիկ Քոչարյանը` Ցեղասպանության զոհերի ցուցակներ կազմելու մասին
Էրդողանը նշել է Իսրայելի և Իրանի միջև լարվածության պատասխանատուի անունը
Վարդան Այվազյանը անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործով
Ռուսաստանի «ուղղահայացը» եւ Արեւմուտքի «զուգահեռականը». ռուսական զորախումբը հեռանու՞մ է ԼՂ-ից
Սահմանազատումը, 4 գյուղերը ռուս-ադրբեջանական հիբրիդային կոնցեպտներ են, Բաքվին խաղաղություն պետք չէ
Վրաստանը փորձում է բարձրացնել իր գինը. ի՞նչ ռիսկեր կան Հայաստանի համար «թանկացումների» այս փուլում
21:50
Ամստերդամի քաղաքապետը կոչ է արել կարգավորել կոկաինի և էքստազիի վաճառքը
21:40
Լուկաշենկոն երեք շրջանների նահանգապետերին սպառնացել է հաշվեհարդարով
21:30
Ղազախստանում հեղեղումների պատճառով պետական միջոցների խնայողության խիստ ռեժիմ է մտցվել
21:20
Պուտինը Ռայիսիի հետ զրույցում Իրանի և Իսրայելի խելամիտ զսպվածության հույս է հայտնել
Բաքվի հանցանքները՝ ՄԱԿ-ի դատարանում. ինչ արդյունքներ ակնկալել
21:10
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

Վարդան Հարությունյանի «մուխլյոժն» ու կառավարության փոքրիկ նպատակի «գերակատարումը»

Պետեկամուտների կոմիտեն երեկ հրապարակել է այս տարվա ինը ամիսների՝ հունվար-սեպտեմբերի հարկային եկամուտների և տուրքերի տվյալները: Այդ ընթացքում հավաքագրվել է 835 մլրդ դրամ եկամուտ, ինչն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6.2 տոկոսով:

Սա, ըստ էության, շատ վատ ցուցանիշ չէ՝ համեմատած այն նպատակների կամ ծրագրի հետ, ինչն այս տարվա համար իր առջև դրել է գործող կառավարությունը: Բայց չենք էլ կարող ասել, թե կառավարությունն այսպիսով կարող է խորը շունչ քաշել, քանի որ բյուջեի եկամուտների տարեկան հավաքագրման ապահովումն այլևս կարելի է իրողություն համարել: Ո՛չ: Բյուջեի եկամտային մասը թերակատարելու վտանգը դեռ առկա է, և այդ ցուցանիշները նման ենթադրություն անելու նախադրյալ տալիս են:

Նախ՝ նորից վերհիշենք ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի այն հայտարարությունը, թե այս տարվա ինը ամիսներին իրենք հավաքագրել են մոտ 860 մլրդ դրամ հարկային եկամուտներ՝ իհարկե, ներառյալ նաև ԱԱՀ-ի հետվերադարձը: Վ. Հարությունյանն այստեղ մի փոքր, այսպես ասած, «մուխլյոժ» է արել, քանի որ ԱԱՀ-ի գանձումը դժվար է եկամուտ համարել և ներառել ընդհանուր եկամուտների մեջ: Չէ՞ որ այն սահմանին գանձվում է տարվա ընթացքում վերադարձնելու պայմանով: Եվ ի սկզբանե վերադարձման ենթակա գումարը եկամուտ համարելը ու եկամտային թիվն ուռճացնելը, մեղմ ասած, այնքան էլ կոռեկտ չէ, ինչն արել է մեր ՊԵԿ նախագահը: Իհարկե, նախկինում հավաքագրման մեխանիզմների որոշակի անկատարություն է եղել, և բյուջեի ծախսային մասով ԱԱՀ-ի հետվերադարձելիության գումարներ են նախատեսված եղել: Եվ նույն չափի գումար էլ բյուջեում դրվել է որպես եկամուտ: Հիմա արդեն այդ հետվերադարձի գումարը որպես ծախս նախատեսված չէ, ինչը միանգամից հետ է վերադարձվում ԱԱՀ-ի հավաքագրված գումարներից՝ առանց եկամուտ հաշվարկելու:

Իսկ ՊԵԿ-ի երեկ հրապարակած հաշվետվության մեջ այդ գերատեսչության ղեկավարի հայտարարած 860 մլրդ թիվը չկար: Փոխարենը, ինչպես նշեցինք, կար հարկային եկամուտների և տուրքերի տվյալը՝ 835 մլրդ: 25 մլրդ-ը, փաստորեն, ԱԱՀ-ի գումարն էր: Իսկ միայն սեպտեմբեր ամսվա հավաքագրված գումարը կազմում է մոտ 99,9 մլրդ դրամ: Այս տարվա համար սա երկրորդ խոշոր հավաքագրումն է՝ ապրիլ ամսվա 107 մլրդ-ի փոխարեն: Իսկ մյուս բոլոր ամիսներին հավաքվել է 88-94 մլրդ դրամ: Իհարկե, որոշակի սպասում կա, որ սեպտեմբերը հարկային հավաքագրումների առումով ակտիվ ամիս է՝ այն առումով, որ դրա նախորդ՝ օգոստոս ամսին ակտիվ առևտուր է լինում պայմանավորված նոր ուսումնական տարվա սկսվելու հետ: Բացի այդ, օգոստոսը նաև զբոսաշրջության ոլորտում է ակտիվ ամիս: Այս և այլ գործոնները պետք է որ նպաստեն հարկային եկամուտների հավաքագրմանը: Բայց սեպտեմբերից սկսած այդ ակտիվությունը նվազում է և կարող է նորից աշխուժանալ դեկտեմբերին, բայց այդ ամսվա հարկային հավաքագրումներն էլ ընկնում են արդեն հաջորդ տարվա վրա:

Իսկ ինչ վերաբերում է 2017թ. բյուջեի եկամտային մասի կատարմանը, ապա կառավարությունը վերը նշված և այլ գործոնները հաշվի առնելով՝ հավաքագրումը բաժանում է եռամսյակների: Կառավարության 2016թ. 1313 որոշման համաձայն՝ այս տարվա ինն ամսվա կտրվածքով ՊԵԿ-ը պետք է հավաքագրեր 827,2 մլրդ դրամ՝ ողջ տարվա 1 տրլն 135 մլրդ-ի փոխարեն: Այսինքն՝ առաջիկա 3 ամիսներին դեռ պետք է 308 մլրդ դրամ էլ հավաքի, յուրաքանչյուր ամիս 102-103 մլրդ: Իհարկե, այնտեղ կան նաև այլ եկամուտներ, որոնք լրացնում են բյուջեի ողջ եկամտային մասը՝ այն դարձնելով 1 տրլն 210 մլրդ դրամ: Բայց այս դեպքում խնդիրն այն է, որ կառավարությունն, այսպես ասած, ասեղի վրա է նստած, թե արդյոք կկարողանա ապահովել այդ գումարը, որպեսզի թերակատարելու վտանգի առաջ չկանգնի: Չէ՞ որ զբոսաշրջության ու ակտիվ առևտրի տեմպերը նվազում են: Եվ սա էլ այն դեպքում, երբ կառավարությունն առանձնապես մեծ նպատակ չի դրել իր առջև՝ 2016թ. բյուջեի եկամտային մասը 1 տրլն 186 մլրդ դրամ էր: Կ. Կարապետյանը դրա վրա ընդամենը 25 մլրդ դրամ է ավելացրել, ինչը կարելի է գերակատարել առանց տնտեսական աճի, առանց ստվերի կրճատման՝ միայն գնաճի հաշվին: Այդ դեպքում ինչ արդյունք են տվել այս տարի ամիսներ շարունակ արձանագրված տնտեսական աճը կամ ներդրումները: Հավանաբար կառավարությունում գիտեն այս հարցի պատասխանը:

Մյուս կողմից էլ, օրինակ, Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանն է ամիսներ շարունակ ահազանգում, թե մի շարք ընկերություններում ՊԵԿ ներկայացուցիչներն անհիմն ուռճացված ակտեր են գրել և անգամ սեփականատերերին զգուշացրել, թե կարող եք բողոքարկել, բայց մենք գրելու ենք: Այսինքն՝ իր առջև դրված թիվն ապահովելու համար հարկահավաք մարմինները ոչնչի առաջ չեն կանգնում, իհարկե, այդպես էլ ռիսկ չանելով ընդհուպ մոտենալ ստվերային աշխատանքի սովոր և հարկերը թաքցնելու համբավ ունեցող Սամվել Ալեքսանյանի կամ Միհրան Պողոսյանի բիզնեսներին: Չէ՞ որ նրանց պատկանող ընկերությունների հարկերն առանձնապես չեն ավելացել, որոշ դեպքերում անգամ նվազել են:

Բայց հարկային ցուցանիշները շարունակում են այլ վտանգ էլ գուժել՝ շահութահարկի հավաքագրումն է շարունակում նվազել, այս անգամ՝ 14,5 տոկոսով: Այս հարկատեսակն անմիջապես վերաբերում է բիզնեսի շահույթին, ուրեմն բիզնեսի շահութաբերությունն է նման կտրուկ նվազում ունեցել: Այդ դեպքում ինչպե՞ս է ԱՎԾ-ն տնտեսական աճ ցույց տալիս, չէ՞ որ այդ տնտեսությունը հիմնված է շահութահարկի 14,5 տոկոս անկում ապրած մասնավոր հատվածի վրա: Որևէ փորձագետ կամ տնտեսագետ չի կարողացել այս հանելուկի պատասխանը տալ, և իսկապես՝ կառավարության մեկնաբանության կարիք է զգացվում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում