Լեզուն գծում է մեր սահմանը, նահանջը լեզվական սահմաններից նահանջ է նաև իրական սահմաններից: Այս մասին Մամուլի ազգային ակումբում հրավիրված քննարկմանը նշեց Աճառյանի անվ. Լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը:
«Լեզվաքաղաքականությունը սահմանվում է օրենքերով և այդ իմաստով հայոց լեզուն բավականին պաշտպանված է: Եթե լեզվի պետական տեսչությունը ունենար լիազորություն, գուցե քննարկման առիթը չունենայինք,-նշեց Կատվալյանը: