Thursday, 28 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Հայկական ֆուտբոլի «հոգեհանգիստը» Ավանի ակադեմիայում

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի 2019 թվականի առաջնության խմբային փուլում երեկ Երևանում 5:0 հաշվով զիջեց Ավստրիային: Այս հանդիպումը իրական մղձավանջի էր վերածվել մեր ֆուտբոլիստների համար, որոնք երկրորդ կեսում «հաջողացրին» 5 րոպեում 3 գոլ բաց թողնել: Ավելին, մեր խաղացողները մոտ 10 անգամ սեփական տուգանային հրապարակի մատույցներում գնդակը նվիրեցին մրցակցին: Մերոնց խաղն ուղղակի ծիծաղ էր առաջացնում: Եթե ավստրիացիները ավելի դիպուկ գտնվեին, հանդիպումը կավարտվեր, ասենք, 10:0 հաշվով:

Մարզադաշտում ներկա փոքրաթիվ ֆուտբոլասերները, տեսնելով խայտառակությունը, բացահայտ կերպով երկրպագում էին Ավստրիային՝ ծաղրելով մեր խաղացողներին: Սա ոչ միայն ցավալի, այլև վտանգավոր երևույթ է: Այս կերպ շարունակվելու դեպքում ֆուտբոլասերն ուղղակի ատելությամբ կլցվի հայկական ֆուտբոլի նկատմամբ: Հանդիպման ընթացքում պաշտպանը կարող սխալվել մեկ անգամ, առավելագույնը՝ երկու անգամ: Բայց ինչպես մեկնաբանել այն, որ մեր ֆուտբոլիստը հանդիպման ընթացքում 5-6 անգամ գնդակը փոխանցում է մրցակցին:

10 տարուց ավելի զբաղվելով ֆուտբոլով՝ ի՞նչ են սովորել մեր երիտասարդ ֆուտբոլիստները: Չկա գեթ մեկ խաղացող, ում հետ կարելի է հույսեր կապել: Ի՞նչ են անելու այս տղաները վաղը: Ինչո՞վ են զբաղվելու: Ժամանակին Էդգար Մանուչարյանը 15 տարեկանում ուղղակի փայլում էր տարբեր տարիքային հավաքականներում: Ունեինք Ռոբերտ Արզումանյան, Ժորիկ Հովհաննիսյան, Լևոն Պաչաջյան, ովքեր 19-20 տարեկանում արդեն իսկ կայացած ֆուտբոլիստներ էին, և հիանում էինք նրանց խաղով:

«Ամենավատն այն է, որ ես չեմ կարող ոչինչ փոխել։ Սա այն ֆուտբոլիստներն են, որոնք կան։ Չկան այլ ֆուտբոլիստներ, որոնք կարող են գալ և ինչ-որ կերպ օգնել։ Իրենք պետք է ակումբներում խաղան։ Այսօր մեծամասնությունը «Փյունիկից» են, որն առաջնությունում այդքան էլ հաջող չի խաղում, մնացածը խաղում են «Բանանց-2»-ում, խաղում են Գերմանիայի ցածր դիվիզիոններում։ Եթե այլ ֆուտբոլիստներ լինեն, սիրով կհրավիրենք։ Կարևոր է, որ իրենց թիմերում խաղան և բարձր մակարդակի ակումբներում խաղան»,- Ավստրիայի հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում ասել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը:

Վերջինիս խոսքերը վկայում են առկա խնդրի համակարգային լինելու մասին: «Նրա անձնական ու պրոֆեսիոնալ ներդրումների արդյունքում կան ակադեմիաներ Գյումրիում, Վանաձորում և այլ վայրերում: Պարոն Հայրապետյանն ամեն ինչ արել է, և լավ կլիներ, որ երբ Սլովակիային հաղթում էինք 4:0 հաշվով, ասեիք՝ ապրի Հայրապետյանը: Իր ՀՖՖ նախագահ եկած ժամանակահատվածում նա ամեն ինչ արել է, որ ֆուտբոլն ունենա լավ պայմաններ։ Ռուբեն Հայրապետյա՞նը պիտի մտնի իրենց փոխարեն խաղա, ի՞նչ է»,- Հայաստանի ազգային հավաքականի՝ Լեհաստանից 6:1 հաշվով կրած պարտությունից հետո ասել էր ՀՀ ԱԺ փոխնախագահ Շարմազանովը՝ խոսելով ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հնարավոր հրաժարականի մասին:

Նշենք, որ Սլովակիային և այլ հավաքականների մերոնք հաղթել են փոշոտ ու կիսաքանդ ֆուտբոլի դպրոցների սերնդի տղաներով: Կար նաև Յուրա Մովսիսյանը, ով Արաս Օզբիլիսի հետ միասին հզոր լիցքեր հաղորդեց մեր հավաքականին: Նույն Էդգար Մանուչարյանը, Ռոբերտ Արզումանյանը, Ժորիկ Հովհաննիսյանը, ինչու չէ՝ Հենրիխ Մխիթարյանը որևէ կապ չունեն ակադեմիաների հետ:

Ակադեմիաների սերունդը երեկ խաղաց Ավանի ակադեմիայում: Կարծում ենք՝ բոլորը կնախընտրեին չունենալ ակադեմիաներ, սակայն դրանց փոխարեն ունենալ ֆուտբոլ: Ակադեմիաներով ֆուտբոլ չեն կառուցում: Ֆուտբոլ ունենալու համար ֆուտբոլը պետք է վստահել ֆուտբոլից հասկացող մարդու, որը երկրում կստեղծի ֆուտբոլային մթնոլորտ: Մթնոլորտի առկայության դեպքում երեխան ֆուտբոլիստ կդառնա նույնիսկ ասֆալտի վրա պարապելով: Ֆուտբոլային մթնոլորտի դեպքում մարդիկ ցանկություն կհայտնեն թիմեր բացելու և մասնակցելու Հայաստանի առաջնությանը:

Կուտակված գորշ ամպերի պարագայում քչերը կցանկանան ներդրումներ կատարել, թիմեր ստեղծել մասնագետներ հրավիրել: Գորշ ամպերի օրոք ակադեմիաներում ֆուտբոլ պարապած սերնդի «գլուխգործոցի» ականատեսը եղանք երեկ Ավստրիայի դեմ խաղում: Գորշ ամպերը չքշելու դեպքում շատ շուտով հայկական ֆուտբոլի գլխին կարկուտ կտեղա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում