Մամուլի ազգային ակումբում հոկտեմբերի 11-ին կայացած քննարկման ժամանակ բանասիրական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Բանահյուսության բաժնի վարիչ Թամար Հայրապետյանը նշեց, որ բարձր մակարդակով օտար լեզուների ուսուցումը ցանկալի է, բայց դա չպետք է արվի հայոց լեզվի հաշվին:
«Մեզ պարտադրվում է ռուսերենի միջոցով հաղորդակցվել աշխարհի հետ, ստացվում է, որ քաղաքակրթական նվաճումներին պետք է ռուսերենի միջոցով հաղորդակցվել»,-տարակուսանք հայտնեց գիտնականը` վկայակոչելով վերջին շրջանում ռուսերենի դասավանդման հատուկ հայեցակարգի քննարկումների համատեքստում ընթացող բանավեճերը եւ պետական մակարդակով բերված հակափաստարկները: