Ֆուտբոլի ԱՄՆ-ի ազգային հավաքականը չի մասնակցի 2018 թվականին Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությանը: Ընտրական փուլի Վերջին 10-րդ տուրում ամերիկացիները հյուրընկալվլեիս 2:1 հաշվով զիջել են Տրինիդադ և Տոբագոյի հավաքականին: Ի դեպ վերջին 32 տարվա վերջ սա առաջին դեպք է, որ ԱՄՆ-ի հավաքականը չի մասնակցի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին:
ԱՄՆ-ում տեղի ունեցածն անվանել է պատմական ձախողում:
Հյուսիսային Ամերիկայից աշխարհի առաջնության ուղեգիր են նվաճել Մեքսիկան, Կոստա Ռիկան և Պանաման: Վերջինն առաջին անգամ հանդես կգա աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում: Հոնդուրասի հավաքականը պայքարը կշարունակի փլեյ-օֆում մրցելով Ավստրալիայի հետ: