Wednesday, 24 04 2024
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր

«Ես եմ» ծրագիրը որակապես կփոխի առաջնագծում ծառայության ընդհանուր մթնոլորտի պատկերը. Վիգեն Սարգսյան

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ակնկալում է, որ «Ես եմ»  ծրագրի արդյունավետ զարգացման պարագայում ծրագրի իրականացման երրորդ տարում առաջնագծում կլինեն միմիայն այս ծրագրով զորակոչված քաղաքացիներ: Պաշտպանության նախարարն այս մասին ասաց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հոկտեմբերի 11-ին հրավիրված«Զինապարտության եւ զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների շրջանակում եւ հավելեց, որ ծրագիրը որակապես կփոխի առաջնագծում ծառայության ընդհանուր մթնոլորտի պատկերը:

«Ծրագրի հիմնական նպատակը պետք է լինի առաջնագիծը կամավոր ընտրած շարքային կարգի ձեւավորումը, սոցիալական վերելակի ստեղծումը երեք հիմնական սոցիալական ուղղվածության ծրագրերի ներդրմամբ. բնակարանային, կրթական, այսինքն՝ գումարը, որով կարող ենք փոխհատուցել ուսման վարձը, եւ գյուղատնտեսական, այսինքն՝ երբ այդպիսի ծառայություն անցած քաղաքացուն թույլ է տրվում այդ գումարն օգտագործել փոքր գյուղատնտեսական գործունեություն ծավալելու, օրինակ՝ ջերմոց կամ փոքր անասնաֆերմա ունենալու համար: Քննարկումների ընթացքում բազում առաջարկներ են հնչել այլ ուղղություններով ծրագրի կուտակածն օգտագործելու համար: Մենք բաց ենք այդպիսի քննարկումների համար: Օրենքը նախատեսում է, որ ծրագրերը սահմանվում են Կառավարության կողմից: Ժամանակ դեռ ունենք ավելի մանրամասն այն քննարկելու համար»,-ասաց նախարարը:

Նրա խոսքով՝   ծրագրի հիմնական նպատակներից է նաեւ հասարակություն-բանակ կապի ամրապնդումը:

«Քանի որ այս տեսակով ծառայություն անցնող մեր զինվորները յուրաքանչյուր ամիս ստանալու են մեկ շաբաթ արձակուրդ, այսինքն՝ մեկ շաբաթ տանն են անցկացնելու, մեկ շաբաթ զորամասում պատրաստվելու են մարտական հերթապահության, իսկ անմիջապես հաջորդ երկու շաբաթներն անցկացնելու մարտական հերթապահությունը: Ինչո՞ւ եմ ես ասում հասարակություն-բանակ կապի ամրապնդում, քանի որ զինվորների՝ այդ մեկ շաբաթում ընկերների, ընտանիքի հետ շփվելու պարագայում ձեւավորվելու են շատ ավելի մեծ թափանցիկություն եւ քաղաքացիական վերահսկողության հնարավորություն Զինված ուժերի նկատմամբ, այսինքն՝ ստեղծվելու է հնարավորություն՝ վեր հանելու խնդիրներ դրանց ձեւավորման պահին, այլ ոչ թե ծառայության ավարտին: Կարծում եմ՝ սա իրոք մեծ նշանակություն ունի»,-նշեց Վիգեն Սարգսյանը՝ հավելելով, որ ժամկետային ծառայության պարտավորություն ունեցող քաղաքացիներին հնարավորություն է տրվելու անմիջապես անցնել պայմանագրային ծառայության եւ ստանալ որոշակի փոխհատուցում, եթե նրանք առաջնագծում ծառայությունն  ընտրում են կամավոր հիմունքներով:

 

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում