Tuesday, 16 04 2024
«Մի պահ պատկերացրեք, թե ինչ տեղի կունենա ցանկացած երկրում, եթե Ոստիկանություն չլինի». վարչապետ
Սինջարում եզդիների նահատակությունը Հայոց ցեղասպանության կրկնությունն է՝ մեկ դար տարբերությամբ․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան
Ինչու՞ Ստեփանակերտը չպատասխանեց
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի վարչապետին
Ընդդեմ Ադրբեջանի հայցը ընթանում է հօգուտ Հայաստանի
Գուցե աղմկահարույց էին քանդման աշխատանքները, զավթված կանաչ տարածքները մեկի ամառանոցը չի կարող լինել
«Կոնսերվատորիայի տեղափոխումը չի նշանակում փակել», «Մեզ ուղիղ չվերաբերող հարց է,ԿԳՄՍՆ-ի հետ քննարկեք»
Եղել է և՛ հարցաքննություն, և՛ առերեսում. Հակոբ Ասլանյանը՝ իրեն առնչվող միջադեպի մասին
Ալիևը բացեց «Ռազմավարի պուրակը», «Հա՛յ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են ՄԱԿ-ի դատարանի համար
625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Ղազախստանը թուրք-ադրբեջանական շահերի դեմ երբեք չի գնացել. չի կարող լինել անաչառ միջնորդ
Փրկարարները հայտնաբերել են ՀՀ Կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ
Հարգելի՛ Մարիա բաջի, տես ԱՄՆ-ն ինչպես է կանգնել իր դաշնակցի կողքին․ մեզ նրա պես դաշնակից է պետք
Քննության ընթացքին հետևել է Սուրեն Պապիկյանը
Թբիլիսիում ծավալվող թեժ իրադարձությունները ունեն տարածաշրջանային ընդգրկում․ հայացք Երևանից
Ուղիղ․ ՀՀ-ում Իրանի դեսպանի ասուլիսը
ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ
15:20
ԱՄՆ-ն Իսրայելին ծանուցել է, որ չի մասնակցելու Իրանի դեմ հնարավոր գործողություններին. ABC
Թուրքիան բանակցություններ է վարում ՀԱՄԱՍ-ի հետ
Հայաստանում ԵՄ առաքելության ձեւաչափը փոխվու՞մ է
14:45
«Եվրոպայի շուկան Չինաստանի ավտոմեքենաների հետ պետք է պատրաստ լինի արդար մրցակցության». Շոլց
14:30
Նավթի գներն աճել են- 15-04-24
14:15
Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավոր փակ կլինի
Փորձ է արվում քննարկումից դուրս թողնել էթնիկ հայերի ազատազրկման, անհետացման և բռնագաղթման փաստերը
Ադրբեջանում երեխաներին սովորեցնում են սպանել, վերացնել հայերին, դա Բաքվի ցինիկ ռազմավարությունն է
Հայատյացությունը Ադրբեջանի պետական քաղաքականությունն է. Ալիևը վերջնականապես ջնջում Է հայի հետքը
Եզդիները պայքարեցին Արցախի համար. Ցեղասպանությունը չստորադասեք այժմեական կոնյուկտուրային նպատակներին
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք այլընտրանք չունենք». Գալանտը՝ Օսթինին

Սերժ Սարգսյանի կանխարգելիչ գործողությունը Սոչի մեկնելուց առաջ

Սերժ Սարգսյանը, որ այսօր մեկնում է Սոչի ԵԱՏՄ ու ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը մասնակցելու, նախօրեին բավականին կոշտ հայտարարությամբ է արձագանքել ղարաբաղյան կարգավորման բանակցությունը վերսկսելու մասին Ադրբեջանի նախագահ Ալիևի հայտարարությանը: Սերժ Սարգսյանն արձագանքել է իհարկե իր խոսնակի միջոցով, բայց դրանից, իհարկե, արձագանքի անմիջական կոշտությունը չի նվազում, և գուցե հակառակը: Իսկ Ալիևը ինչպես հայտնի է՝ ասել էր, որ Հայաստանի նախապայմանները մերժվել են, և բանակցությունները վերսկսվում են առանց դրա: Այլ կերպ ասած, Ալիևը հայտարարել էր, որ Հայաստանը գալիս է բանակցելու Ադրբեջանի թելադրանքով: Եվ ահա Սերժ Սարգսյանը ոչ միայն հայտարարում է, որ Երևանը հետքայլ չի կատարի Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի օրակարգից, այլ Ալիևին ուղղում է խայտառակությամբ բնորոշվող մի շարք արտահայտություններ, որոնք, ըստ էության, հարց են առաջացնում, թե այդքանից հետո ինչպե՞ս և ի՞նչ մթնոլորտում է տեղի ունենալու Սարգսյան-Ալիև հնարավոր հանդիպումը, որի նախաձեռնությանը հավանություն տալու մասին հայտարարել էին Մինսկի խմբի համանախագահները:

Սարգսյանի կոշտ հայտարարությունը հատկանշական է և՛ Սարգսյան-Ալիև հանդիպման վերաբերյալ նվազագույնը նախնական համաձայնության ֆոնին, և՛ թե Սոչիում այսօր սպասվող երկու գագաթնաժողովների՝ ԱՊՀ ու ԵԱՏՄ, քանի որ ԱՊՀ շրջանակում Սոչիում կլինի նաև Ալիևը: Ի դեպ, այդ տեսանկյունից իհարկե բազմաթիվ հարցադրումներ էին հնչում հնարավոր հանդիպման մասին, սակայն այդպես էլ չի եղել որևէ պաշտոնական տեղեկատվություն, որ դա հնարավոր է: Բայց Սերժ Սարգսյանի արձագանքը ոչ միայն Սոչիում, այլ երևի թե ընդհանրապես կասկածի տակ է դնում Սարգսյան-Ալիև հանդիպման հնարավորությունը: Ըստ այդմ էլ հարց է առաջանում, թե արդյո՞ք դա կարող է բերել որոշակի նոր սրացումների և սադրանքների՝ սահմանին: Համենայնդեպս, դեռևս նախորդ տարի Սանկտ Պետերբուրգի հանդիպումից հետո Սարգսյան-Ալիև հետապրիլյան երրորդ հանդիպման կազմակերպումը տապալվելուց հետո իրավիճակը սահմանին սկսեց լարվել պարբերաբար: Այդ լարվածությունը ներկայումս որոշակիորեն նվազել է Սարգսյան-Ալիև հետապրիլյան երրորդ հանդիպման կազմակերպման երկրորդ փորձին զուգահեռ:

Ըստ այդմ, եթե հանդիպումը կասկածի տակ է հայտնվում, կամ կասկածի տակ է հայտնվում փոխըմբռնման որոշակի մթնոլորտը, առաջանում է հարց, թե դա ինչպես կանդրադառնա սահմանին: Սակայն մյուս կողմից կա մեկ այլ հանգամանք՝ որքանո՞վ է սահմանին լարվածության նվազումը պայմանավորված Սարգսյան-Ալիև հանդիպման կազմակերպման գործընթացով և համաձայնեցմամբ, և որքանով է լարվածությունը պայմանավորված պարզապես հայկական զինված ուժերի պատրաստվածության և ռազմատեխնիկական համալրման, դիրքային ապահովվածության, սարքավորումների շնորհիվ, որոնք էապես նվազեցրել են Ադրբեջանի սադրանքների հնարավորությունը: Բանն այն է, որ գուցե այդ հանգամանքը կարող է Սերժ Սարգսյանին հնարավորություն ընձեռել առավել համարձակ լինել այսպես ասած քաղաքական ասպարեզում և Ալիևի հայտարարություններին հակադարձել կոշտ պատասխանով, թույլ չտալով դիրքային առավելության հասնել նաև քարոզչական ասպարեզում:

Համենայնդեպս, կարծես թե առաջին անգամ է, որ Սարգսյանն այդ առումով կոշտ է արձագանքում Ադրբեջանի նախագահի հայտարարությանը և արձագանքում է այսպես ասած նախագահականի մակարդակում, ոչ թե արտաքին գործերի նախարարության և այն էլ փոխարտգործնախարարի, ինչպես լինում է սովորաբար: Դա իհարկե մի կողմից կարող է նշանակել, որ Ալիևը իր հայտարարությամբ բավական անհանգստացրել է հայկական կողմին, մյուս կողմից, իհարկե կարող է վկայել հայկական կողմի ինքնավստահության մասին: Այստեղ իհարկե հարցն այն է, ինչպես նկատել են արդեն որոշ փորձագետներ, թե արդյո՞ք Սարգսյանի նման կոշտ արագ արձագանքը պայմանավորված էր նրանով, որ Ալիևի հայտարարության մեջ արձանագրվել է Սոչիում որևէ քայլի մտադրություն, և ըստ այդմ Սարգսյանը փորձել է ձեռնարկել այսպես ասած համարժեք կանխարգելիչ քայլեր, անելով այդպիսի հայտարարություն և տալով կոշտ պատասխան: Թե՞ Սոչին չունի նշանակություն, և Սարգսյանը պարզապես օպերատիվ կերպով արձագանքել է Ալիևին: Մյուս կողմից բացառված չէ և այն, որ Սերժ Սարգսյանի կոշտ արձագանքը պայմանավորված է մեկ այլ հանգամանքով: Բանն այն է, որ Սարգսյան-Ալիև հնարավոր նոր հանդիպումից առաջ՝ Սոչիում, թե այլ տեղ, ռուսական մամուլում ու ադրբեջանական պաշտոնական որոշ շրջանակներում հրապարակումներ և հայտարարություններ եղան այն մասին, որ հանդիպմանը քննարկվելու է այսպես ասած «Լավրովյան պլանը»: Թե ինչ է ենթադրում այդ պլանը, հայտնի է վաղուց:

Միաժամանակ հնարավոր է ենթադրել, թե այդօրինակ հրապարակումները ինչպիսի արձագանք կարող են առաջացնել Հայաստանում, դառնալով մինչև անգամ ծայրահեղ ընկալումների պատճառ: Ի վերջո հետաքրքիր է հիշել, որ այդպիսի հրապարակումներ էին հաջորդել Սանկտ Պետերբուրգի հանդիպմանը նախորդ հունիսին, որոնց էլ հուլիսին հետևեց ՊՊԾ գնդի գրավումը: Եվ հետաքրքիր է հիշել նաև այն, որ Սանկտ Պետերբուրգ Սերժ Սարգսյանի մեկնելուց ժամեր առաջ Երևանում ձերբակալվեց Ժիրայր Սեֆիլյանը: Այժմ Սոչի մեկնելուց առաջ Սերժ Սարգսյանը կոշտ արձագանքում է Ալիևին, թերևս նպատակ ունենալով նաև թույլ չտալ «Լավրովյան պլանի» շուրջ ռեզոնանս Հայաստանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում