Համացանցում տարածվել է Ղրղըզստանի նախագահի ելույթի տեսանյութը, որում Ալմազբեկ Ատամբաևը մեղադրում է հարևան Ղազախստանի իշխանություններին հանրապետության ներքին գործերին, մասնավորապես հոկտեմբերի 15-ին կայանալիք նախագահական ընտրություններին միջամտելու համար։
Ատամբաևի նախագահական ժամկետն ավարտվում է դեկտեմբերի 1-ին, և համաձայն սահմանադրության, նա չի կարող կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում։
Նախագահական Սոցիալ-դեմոկրատական կուսակցության թեկնածու Սորոնբայ Ժեենբեկովի հիմնական մրցակիցներց մեկը նախկին վարչապետ Օմուրբեկ Բաբանովն է։
Սեպտեմբերի վերջին Ղրղըզստանի և Ղազախստանի միջև դիվանագիտական սկանդալ է ծագել Բաբանովի հետ Նազարբաևի հանդիպումից հետո։ Բիշքեկը մեղադրել է Աստանային ժողովրդի ընտրության վրա ազդելու փորձի և ներքին գործերին միջամտելու մեջ։
Ղազախստանի իշխանություններն իրենց հերթին նշել են, որ Նազարբաևը նախկինում հանդիպել է Ժեենբեկովի հետ և այդ հանդիպումների ժամանակ հանդես չի եկել որևէ թեկնածուի օգտին։