Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում երիտասարդների Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի հավաքականը ցուցադրելով ողորմելի ֆուտբոլ 5:0 հաշվով զիջեց Ավստրիային:
Մեր խաղացողները մոտ 10 անգամ սեփական տուգանային հրապարակի մատույցներում գնդակը նվիրեցին մրցակցին: Մերոնց խաղն ուղղակի ծիծաղ էր առաջացնում: Եթե ավստրիացիները ավելի դիպուկ գտնվեին հանդիպումը կավարտվեր ասենք 10:0 հաշվով:
Ի դեպ, վերջին 3 գոլերն Ավստրիան խփեց ընդամենը 5 րոպեում:
Սա է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի՝ Նեմեց Ռուբոյի «աճեցրած» սերունդը: Սա է մեր ֆուտբոլի վաղվա օրը: