Կոտայքի մարզում, այսօր՝ հոկտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 12։40-ի սահմաններում 21-ամյա Սուրիկ Հ.-ն Երևան-Սևան ավտոճանապարհի 40-րդ կմ հատվածում՝ Հրազդանի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս իր վարած BMW մակնիշի 48 ՕD 008 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի բետոնե հատվածին և մոտ 30 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով վարորդն ու նրա ուղևորներ Շարո Մ.-ն, Սերգեյ Հ.-ն և Բելլա Հ.-ն տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն։
Աղբյուրի տվյալներով, վթարի պատճառը եղել է մեկ այլ BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը, ով, ըստ վարորդի հայտարարության, դիմել է փախուստի։