Ֆուտբոլի երիտասարդների Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի ընտրանին այսօր ժամը 18-ին Ավանի Ակադեմիայի մարզադաշտում կմրցի Ավստրիայի հետ:
Բուքմեյքերական ընկերությունները ֆավորիտ են համարում հյուրերին նրանց հաղթանակը գնահատելով 1.4 գործակցով: Ոչ-ոքին գնահատված է 4.2, իսկ Հայաստանի հավաքականի հաղթանակը՝ 6.5 գործակցով: