Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին հնարավոր է աշխատի Մոսկվայի «Դինամոյի» երիտասարդական թիմում: Այս մասին հայտնել է «Դինամոյի» նորանշանակ գլխավոր մարզիչ Դմիտրի Խոխլովը:
Ըստ ռուսական աղբյուրների Բերեզվոսկին այնուամենայնիվ կվերադառնա «Դինամո»:
Ռոման Բերեզովսկին «Դինամոյի» մարզչական շտաբում աշխատում էր 2015 թվականից: Նա թիմի դարպասապահների մարզիչն էր, սակայն նախօրեին Ռոման Բերեզովսկին հեռացել էր Մոսկվայի «Դինամոյի» մարզչական շտաբից:
Մասնավորապես, «Դինամոյի» նախկին գլխավոր մարզիչ Յուրի Կալատվինցևը երկկողմ համաձայնությամբ խզել էր պայմանագիրը ակումբի հետ: Ռուսաստանցի մասնագետի հետ ակումբից հեռացել էին նաև նրա օգնականները, այդ թվում՝ 43-ամյա Բերեզովսկին: