Ֆուտբոլի Իսլանդիայի հավաքականը շարունակում է ֆանտաստիկ ելույթները: 300 հազար բնակչություն ունեցող երկրի ազգային թիմը հաղթող է ճանաչվել աշխարհի առաջնության ընտրակն I ենթախմբում և պատմության մեջ առաջին անգամ հանդես կգա եզրափակիչ փուլում: Վերջին տուրում իսլանդացիները սեփական հարկի տակ 2:0 հաշվով առավելության են հասել Կոսովոյի նկատմամբ:
Հանդիպմանը ներկա է գտնվել Իսլանդիայի նախագահ Գուդնի Յոհանսոնը: Վերջինը հանդիպմանը հետևել է ոչ թե կառավարական օթյակից, այլ տրիբունայից՝ երկրպագուների հետ միասին: