Friday, 19 04 2024
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ

Բաքուն իր հայտարարություններով փորձում է հետաձգել Նախարարների կոմիտեի որոշման կատարումը․ Արցախի ՄԻՊ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Պարոն Մելիքյան, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որ պատրաստ է խզել Եվրոպայի խորհրդի հետ կապերը, ասել է նաև, որ եթե Ադրբեջանը լքի Եվրոպայի խորհուրդը, ապա ոչ ոք դրան նշանակություն չի տա, և դա իրենց կյանքում ոչինչ չի փոխի:

– Ես այս հայտարարությունը կապում եմ ԵԽ Նախարարների կոմիտեի վերջին աննախադեպ որոշման հետ, որով Ադրբեջանին կոնկրետ ժամանակ է տրվել ՄԻԵԴ վճիռը կատարելու և անազատության մեջ ոչ իրավաչափ պայմաններում պահվող մի քաղաքացու ազատ արձակմանը։ Սահմանված ժամկետում վճռի չկատարման դեպքում ԵԽ կառույցները լրջորեմ պատրաստվում են քննարկել ԵԽ-ին Ադրբեջանի անդամության հարցը։ Ադրբեջանը հիմա այս հայտարարություններով ցույց է տալիս իր թվացյալ վճռականությունը որոշումը չկատարելու մասով կամ փորձում է այդպիսով հետաձգել վճռի կատարումը։

– Բայց իսկապե՞ս ԵԽ-ից դուրս գալով Ադրբեջանը ոչինչ չի կորցնում։

– Ես կդժվարանամ մեկնաբանել այդ հարցը, բայց  կարող եմ ասել, որ Ադրբեջանը փորձում է բավականին ակտիվ լինել եվրոպական ուղղությամբ հարաբերություններում, և չեմ կարծում, որ ԵԽ-ից դուրս գալը Ադրբեջանի համար այդքան սովորական, նշանակություն չունեցող հարց է, ինչքան ներկայացվում է Ալիևի  հայտարարության մեջ։ Բնականաբար, դա այդպես չէ, բնականաբար, Ադրբեջանի համար կարևոր է ԵԽ-ում լինելը, բայց ցավալի է, որ այդ ամենը ավելի շատ ձևական բնույթ է կրում, և իրական, եվրոպական արժեքներ ներդնելու մտադրություն մենք, ցավոք սրտի, չենք տեսնում Ադրբեջանի կողմից։ Իսկ մեզ համար շատ ավելի ցանկալի կլիներ, եթե մեր բոլոր հարևանները, առաջին հերթին՝ Ադրբեջանը, անկեղծորեն ձգտեին եվրոպական արժեքների ներդրմանը։ Ցավոք, սակայն, դա այդպես չէ։

– Պարոն Մելիքյան, Ալիևը դժգոհել էր ԵԽ-ից նաև այն պատճառով, որ այդ կառույցը ավելի բարեհաճ է Հայաստանի նկատմամբ, քան Ադրբեջանի։ Իսկապե՞ս կա այդպիսի ընդգծված տարբերակված մոտեցում։

– Ես կոռեկտ չեմ համարում այդ հարցին պատասխանել, քանի որ պետք է անեմ իմ իրավասություններից դուրս դատողություններ։ Իսկ իմ իրավասության դատողությունն այն է, որ մեզ համար մարդու իրավունքների տեսանկյունից շատ  ավելի ցանկալի է, որ Ադրբեջանը ունենա մարդու իրավունքների եվրոպական չափանիշներ, քանի որ մենք ունենք Ղարաբաղյան հակամարտություն, սահմանային վիճակներ։ Ցավոք սրտի, մենք չենք տեսնում Ադրբեջանի կողմից անկեղծ ձգտում՝ ներդնելու եվրոպական չափանիշներ, որը ավելի քաղաքական բնույթ է կրում, քան իրավական և արժեքաբանական։

– Պարոն Մելիքյան, ամեն դեպքում, եթե ԵԽ-Ադրբեջան այս հակամարտությունը սրվի  և հանգեցնի ԵԽ-ից Ադրբեջանի դուրս գալուն, դրանից  Հայաստանն ու Արցախը կշահե՞ն։

– Մեզ համար մարդու իրավունքների առումով  ավելի ցանկալի է ժողովրդավարական և մարդու իրավունքների չափանիշները պահպանող Ադրբեջանը, քան հակառակը։ Մյուս կողմից՝ մեծ հարց է, թե այսօրվա իրավիճակը կհանգեցնի՞ դրան, որ Ադրբեջանի մասով որոշակի փոփոխություններ կատարվեն։ Սա քաղաքական բնույթի հարց է, որին պատասխանելուց ես ձեռնպահ կմնամ։ Բայց վերջին շրջանի զարգացումները ցույց են տալիս, որ Ադրբեջանը, ցավոք սրտի, հետընթաց է ունենում մարդու իրավունքների չափանիշների պահպանման տեսանկյունից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում