Thursday, 25 04 2024
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով

«ֆուտբոլային դիվանագիտության» վերջին ակորդը կհնչի 2018-ի ապրիլին․ 8 տարի առաջ Ցյուրիխում ստորագրվեցին հայ-թուրքական արձանագրությունները

Ութ տարի առաջ այս օրը Ցյուրիխի համալսարանի պատմության ֆակուլտետի «Աուլա» սրահում Հայաստանի ու Թուրքիայի միջև ստորագրվեցին երկկողմ հարաբերությունների զարգացման և երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությունները։ Հայկական կողմից արձանագրությունները ստորագրել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, թուրքական կողմից՝ նրա պաշտոնակից Ահմեդ Դավութօղլուն: Արձանագրությունները ստորագրվել են 3,5 ժամ ուշացումով, ինչը կապված էր արարողությունից հետո արտգործնախարարների կողմից արվելիք հայտարարություններում որոշ ձևակերպումների հետ։ Ի վերջո, արձանագրությունների ստորագրմանը ներկա ազդեցիկ երկրների ԱԳ նախարարների հորդորով և Նալբանդյան-Դավութօղլու համաձայնությամբ որոշվել է գործընթացը սահմանափակել ստորագրություններով՝ առանց դրանց հաջորդող հայտարարությունների: Արձանագրությունների ստորագրմանը ներկա են եղել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Քուշները, Եվրամիության նախարարների հանձնաժողովի նախագահ, Սլովենիայի արտգործնախարար Սամուել Ժբոգարը, Եվրամիության արտաքին և անվտանգության հարցերի ղեկավար Խավիեր Սոլանան: Ստորագրման վայրում է եղել նաև Շվեյցարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրը:

Ստորագրված արձանագրությունները հետևանք էին դեռ 2008-ի աշնանը Սերժ Սարգսյանի նախաձեռնած գործընթացի, որը փորձագիտական շրջանակներում ստացել է «ֆուտբոլային դիվանագիտություն» անունը: Երկար, անվերջ կարելի է թվարկել, քննարկել այն մոտիվները, որոնք ընկած են այս նախաձեռնության հիմքում, սակայն կարծում ենք՝ անցյալը քննարկելն այնքան էլ իմաստալից չէ՝ մանավանդ, որ ութ տարի հետո ՄԱԿ-ի ամբիոնից Սերժ Սարգսյանը նոր հայտարարություն է արել հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ, որոնք գուցե այնքան շրջադարձային չեն, որքան արձանագրությունների ստորագրումը, սակայն առնվազն բացահայտում են մեր քաղաքական համակարգի որակը, պոտենցիալը:

Միամիտ կլինի կարծել, թե Հայաստանի արտաքին քաղաքականության վրա չեն ազդում միջազգային կամ տարածաշրջանային կոնյունկտուրան, գործոնները, սակայն դժվար չէ նկատել, որ ինչպես 2008-09թթ.-ներին, այնպես էլ հիմա, Սարգսյանն իր արտաքին քաղաքականությունը հարմարեցրել է առավելապես ոչ թե համաշխարհային կամ տարածաշրջանային համատեքստին կամ ծառայեցրել է ոչ թե պետական շահերին, այլ իր իշխանության մասնավոր քաղաքական օրակարգին:

2008-09թթ.-ներին Սերժ Սարգսյանի իշխանությունը գտնվում էր տոտալ ճգնաժամի մեջ՝ ներքին և միջազգային լեգիտիմության առումով: Սերժ Սարգսյանի համար հայ-թուրքական արձանագրությունները դարձան սեփական իշխանության լեգիտիմության բանալին, այն ֆոնը, որոնք ստեղծեցին Հայաստանի վարչախմբի ռացիոնալության պատրանք՝ արմատապես փոխելով երկրի ներքաղաքական հարաբերությունների տրամաբանությունը, փիլիսոփայությունը:

Այս առումով հայ-թուրքական արձանագրությունները առավելագույնս ծառայել են Սերժ Սարգսյանի քաղաքական դիրքերի ամրապնդմանը, սակայն գործնականում ոչինչ չեն տվել Հայաստանին՝ ավելի խորացնելով հայ-թուրքական հարաբերություններում առկա ճգնաժամը: Իհարկե, սրանում մեղքի առյուծի բաժինն ունի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ իր դեստրուկտիվ քաղաքականությամբ, որի հիմքում չարդարացված նախապայմաններն են ու շանտաժը: Սակայն անկեղծ լինենք` Հայաստանի իշխանություններն ու առհասարակ քաղաքական համակարգը նույնպես պատրաստ չէին երկխոսության, ռացիոնալ օրակարգի, և Անկարայի քաղաքականությունը շատ հաճախ նվեր է եղել Սերժ Սարգսյանի և նրա շրջապատի համար:

Հայաստանի նախագահը հայ-թուրքական արձանագրությունները մինչև վերջ ծառայեցրել է ներքաղաքական կոնյունկտուրային: Օրինակ՝ 2015 թվականի փետրվարի 16-ին Սերժ Սարգսյանը նամակով դիմել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ տեղեկացնելով Հայաստան-Թուրքիա արձանագրությունները ՀՀ ԱԺ-ից հետ կանչելու վերաբերյալ իր որոշման մասին։ Հիշեցնենք, որ այդ օրերին Հայաստանի արտաքին քաղաքականությունն աշխույժ չէր, փոխարենն իր կուլմինացիային էր հասել Սերժ Սարգսյանի դիմակայությունը Գագիկ Ծառուկյանի հետ:

Բացարձակապես սխալ և ոչ ադեկվատ էին ընտրված նաև ՄԱԿ-ում Սերժ Սարգսյանի վերջին ելույթի ժամանակն ու շեշտադրումները, եթե նույնիսկ Թուրքիան հիմա խորքային պրոբլեմներ ունի ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ: Սերժ Սարգսյանը հայ-թուրքական արձանագրությունները չեղարկելու իր մտադրության մասին հայտարարեց այն ժամանակ, երբ քրդական հարցը կարող էր նախադրյալներ ստեղծել երկու երկրների միջև նոր երկխոսության համար: Սարգսյանի մոտիվը դարձյալ ոչ թե պետության շահն է, այլ սեփական քաղաքական պլանները, «համազգային» լիդերի նրա հայտը, որը ենթադրում է ռացիոնալ քաղաքականության ստորադասում հայրենասիրական, բովանդակային առումով ոչինչ չասող և չտվող ելույթին:

Սերժ Սարգսյանի «ֆուտբոլային դիվանագիտության» վերջին ակորդը կտրվի առաջիկա գարնանը, երբ Սերժ Սարգսյանն անկասկած հանդիսավորությամբ և «համազգային» մթնոլորտում կչեղարկի հայ-թուրքական արձանագրությունները:

Սերժ Սարգսյանը խիստ անարդյունավետ «ֆուտբոլ խաղաց» պետական շահերի տեսանկյունից, որովհետև հայ-թուրքական երկխոսությունն ի վերջո այլընտրանք չունի, եթե Հայաստանն իրապես անկախ երկիր դառնալու ցանկություն ունի և անկախ այն հանգամանքից, որ այս պահին Թուրքիայի իշխանության ղեկին ոչ ադեկվատ գործիչներ են: Վերջին հաշվով Էրդողանը, ինչպես և Սերժ Սարգսյանը, անցողիկ են, նրանց անձով չի կարող նսեմանալ երկու պետությունների երկխոսության պատմականությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում